Վարդերի հեղափոխությունը Վրաստանում միտված էր տապալելու նախագահ Էդուարդ Շևարդնաձեին: Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել դեռևս 1995 թվականին: Իր վարած քաղաքականության շնորհիվ նա հաճախ դիտվում էր որպես խամաճիկ, ով օգտագործվում էր Ռուսաստանի կողմից: 2003 թվականին Շևարդնաձեի գործողությունները հանգեցրեցին իր ռեժիմի անկմանը և Վրաստանում տեղի ունեցավ քաղաքական ինստիտուտների ազատ ընտրություններԴեռևս 2003 թվականի նոյեմբերի կեսերին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ փորձելու է միջամտել նախկին Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի Հանրապետության և նրա երկու հարևաններիՀայաստանի և Ադրբեջանի քաղաքական ճգնաժամերին: Այդ հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց Վրաստանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ, և ցուցարարները պահանջում էին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականըԱյս նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի են ունենում Պառլամենտական ընտրություններ, որոնք էլ հենց պետք է որոշեին Շևարդնաձեի հետագա ճակատագիրը: Թվում էր, որ եթե նրա կուսակցությունը կորցնի բազմաթիվ տեղեր պառլամենտում, դա ևս մեկ անգամ կհաստատի ժողովրդի անվստահությունը իր նախագահի նկատմամբ և կհանգեցնի իշխանափոխության: Սակայն ընտրական գործընթացը ավարտվեց Շևարդնաձեի հաղթակով: Միևնույն ժամանակ կային բազմաթիվ պնդումներ, որ ընտրությունների արդյունքները արդեն կեղծվել էին: Արտաքին դիտորդներն արդյունքները համարում էին լայնորեն կեղծված, որոնց միակ նպատակն էր Շևարդնաձեին ներկայացնել որպես հաղթող: Միխայիլ Սահակաշվիլին, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, ով ավելի վաղ դուրս էր եկել Շևարդնաձեի կուսակցությունից իրկոռուպցիայի հանդեպ ունեցած վատ վերաբերմունքի պատճառով, հայտարարել էր, որ իր կուսակցությունն է հաղթել ընտրություններում: Սա էին պնդում նաև անկախ դիտորդները: Սահակաշվիլին կոչ էր անում Վրաստանի բոլոր քաղաքացիներին դեմ դուրս գալ Շևարդնաձեի ռեժիմին, բայց ոչ բռնի կերպով: Հանրահավաքներ սկսեցին ամբողջ Վրաստանի տարածքով: Ցուցարարների խմբերը (դրանք երբեմն կազմում էին ավելի քան 25.000 մարդ) պարբերաբար անցկացնում էին բողոքի երթերպահանջելով Շևարդնաձեի հրաժարականն ու ընտրությունների արդյունքների վերանայում: Ամենամեծ հանրահավաքը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին, երբ շուրջ 20,000-ից-30,000 մարդ հավաքվել էին փողոցներում և նախագահական շենքի շրջակայքում: Նրանք վանկարկում և պարում էին: Ի պատասխան զանգվածային անկարգությունների՝ Շևարդնաձեն հեռուստատեսությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որով և խաղաղության կոչ էր անում և զգուշացնում, որ դեպքերի նման ընթացքը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի: Ցուցարարների և զինված ուժերի միջև երբեմն տեղի էին ունենում բախումներ, իսկ ցուցարարներն ի պատասխան զինվորներին նվիրում էին վարդեր և համբուրում նրանց: Ի վերջո, նույնիսկ որոշ էլիտար ռազմական ուժեր կանգնեցին ընդդիմության կողքին և դեմ դուրս եկան Շևարդնաձեի ռեժիմինՎերջնական բողոքի ակցիան տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, երբ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան: Ցուցարարները իրենց հետ բերել էին կարմիր վարդեր: Սահակաշվիլին բարձրացրեց կարմիր վարդբղավելով «հրաժարական» և իրեն ներկայացրեց որպես նոր առաջնորդ: Այնուհետև տեղի ունեցավ ռուս քաղաքական գործիչների հանդիպումը Շևարդնաձեի և ըննդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն Սահակաշվիլիի կուսակցությունը հաղթանակ գրանցեց:

Комментарии

Популярные сообщения