ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ»

Կար մի աղջիկ, որը հիանալի սրինգ էր նվագում։ Նա նվագում էր իր սրտից,դրանով էլ յուրահատուկ էր:Նա նվագում էր օվկիանոսի խորության,երկնքի մաքրության, մարդկային զգացմունքների ու ցանկությունների մասին։Մի օր աղջիկը սկսեց լսել մարդկանց։ Մարդիկ նրան ասացին, որ  աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին աղջիկն է այն ընկալում, նա սկսեց հավատալ մարդկանց։ Աղջիկը մարդկանց լսեց, բայց երբ սկսեց սրինգ նվագել` սրինգը արդեն ձայն չէր հանում։

<<Աղջիկը հարցրեց սրինգին.
-Ինչո՞ւ այլևս չես նվագում սրինգ։
-Ոչ թե ես չեմ նվագում` այլ դու ինձ այլևս չես լսում։
Աղջիկը սկսեց լաց լինել, քանի որ նա չէր կարողանում լսել սրինգին, բայց դա միակ բանն էր, որ կարողանում էր անել աղջիկը` լավ սիրնգ նվագելի։
-Մի տխրիր ,-ասաց սրինգը,- դու դեռ լսո՞ւմ ես ինձ։
-Այո՛,- պատասխանեց աղջիկը։
-Դե ուրեմն կենտրոնացիր, քանի որ Սուրբ ծննդյան տոնին դու պետք է ընտրություն կատարես։ Պետք է ընտրես երկու աշխարհներից մեկը։ Աշխարհներից մեկն ուրիշի աչքերով է, մյուսը քո աչքերով։ Եթե ընտրես աշխարհն, ուրիշի աչքերով, ապա կդառնաս ունկնդիր, կսկսես հաշվի առնել ուրիշի կարծիքը, կլսես միայն ուրիշներին։ Եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա էլ ոչ մեկին չես լսի, բացի քո սրտի ձայնից, նաև հաշվին չես առնի ուրիշի կարծիքը, քանի որ կունենաս սեփականդ ու անգամ հնարավոր է, որ նույնիսկ նորից սկսես նվագել։>>
Մոտեցան սուրբ ծննդյան տոները:Տան անդամները հավաքվել էին , իսկ աղջիկը մի անկյունում նստած մտածում էր այն հարցերի շուրջ: <<Տան անդամներից մեկն ասաց.
-Ճիշտ է` ես Շեքսպիր չեմ ու չեմ կարող գրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք Շեքսպիրն է գրել, սակայն ես էլ կարող եմ գրել ստեղծագործություններ, որոնք կլինեն իմ ու կտարբերվեն Շեքսպիրի ու ընդհանրապես բոլորի գրածներից, քանի որ ամեն մարդ աշխարհում յուրահատուկ է։>>

Տան անդամները սկսեցին ծիծաղել այդ մարդու վրա, սակայն աղջիկը նրա օգնությամբ ընտրեց աշխարհներից մեկը։ Աղջիկը հասկացավ, որ ամեն մարդ յուրովի է:Նա առանց ոչ մի բան ասելու դուրս եկավ հյուրասենյակից, հետո սրինգը ձեռքին վերադարձավ, բարձրացավ աթոռի վրա ու ուշադրություն խնդրեց հավաքվածներից։ Սկսեց նվագել իր սրինգը, նա ընտրել էր այն աշխարհը` որով նա կլսեր միայն ինքն իրեն։  Ծնողները հպարտանում էին իրենց աղջկանով, քանի որ նա շատ հաստատակամ բոլորից ուշադրություն պահանջեց և նույնիսկ կանգնեց աթոռի վրա։ Այդ գիշեր տանեցիներին նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ իրենց տանը կատարվեց իսկական հրաշքը։

Комментарии

Популярные сообщения