Թումանյանական բառարան

Հատված Հ. Թումանյանի “Անկեղծ չենք” հոդվածից:

Հրապարակ
1. Չկառուցապատված ընդարձակ տարածություն քաղաքում կամ գյուղում:
2. Հարթ ու բաց տարածություն՝ տեղ:
3. Երկրի վրա պատրաստված հարթ տարածություն, որի վրա կատարվում են որոշ կարգի աշխատանքներ: Շինարարական հրապարակ:
4. (փոխաբերական) Հասարակական գործունեության բնագավառ, ասպարեզ:
5. Տե՛ս Շուկա:
6. [մակբայ] (գործիական հոլով)՝ Հրապարակով կամ (հնացած)՝ Հրապարակավ: Հայտնապես, բացահայտ, ի լուր կամ ի տես բոլորի:
Ուժ
1. Կենդանի օրգանիզմների կարողությունը՝ մկանների լարումով շարժումներ՝ գործողություններ կատարելու:
2. Որևէ բան անելու ֆիզիկական կարողություն՝ հզորություն:
3. Ֆիզիկական ներգործություն՝ ճնշում՝ բռնություն, ֆիզիկական զորության գործադրություն որևէ նպատակի հասնելու՝ որևէ մեկին իր կամքը թելադրելու համար:
4. Մարդու հոգեկան գործունեություն կատարելու կարողությունը, մտավոր ու հոգեկան հատկություններ երևան բերելու՝ կամք, խելք, ուժեղ բնավորություն ևն դրսևորելու ներքին ունակություն: Մերեսևը իր կամքի ամբողջ ուժով ձգտում էր մեկ նպատակի՝ քայլել սովորելու (Բ. Պոլևոյ):
5. Որևէ բան անելու՝ որևէ ձևով իրեն դրսևորելու բարոյական հնարավորություն՝ կարողություն: Այդ բոլորը անդիմադրելի հմայքի ուժ Էին տալիս նրան (Նար-Դոս):
6. Որևէ կարգի աշխատանք կատարելու կարողություն, հզորություն, էներգիա: Ծանրության ուժ: Ձգողական ուժ:
7. Իրավական զորություն, գործունեություն, իրավազորություն: Այդ դեկրետով նախկին օրենքները կորցնում Էին իրենց ուժը:
8. Հզորություն, իշխանություն, ազդելու՝ իրեն ենթարկելու՝ իշխելու կարողություն: Պետության՝ տերության՝ կոլեկտիվի ուժ:
9. Ներգործություն, ազդեցություն, ներազդող՝ ներգործող՝ այս կամ այն կարգի
գործունեությունը՝ դիրքավորումը՝ վերաբերմունքը պայմանավորող հանգամանք Ավանդության՝ գովորության ուժ:
10. Տպավորություն գործելու՝ ազդեցություն թողնելու կարողություն, համոզելու՝ ենթարկելու՝ որևէ տրամադրություն ստեղծելու կարողություն: Իր խոսքի ուժով նա գերազանցում Էր բոլորին:
11. Որևէ բանի դրսևորման աստիճանը՝ չափը, հզորություն, լարվածություն, ինտենսիվություն: Քամու ուժ: Հնչյունի՝ ձայնի՝ ալիքի ուժ:
12. Մեծություն, կարողություն, զորություն (մտավոր կամ հոգեկան կարողությունների, տպավորությունների, ապրումների ևն): Խելքի՝ ձիրքի ուժ: Սիրո՝ ատելության ուժ:
13. Որևէ կարգի էներգիայի աղբյուր հանդիսացող նյութական մարմին՝ երևույթ, մատերիան որպես էներգիայի աղբյուր: Բնության ուժեր: Ներատոմային ուժ:
14. Որևէ կարգի գործունեության՝ որևէ նպատակի իրականացման ևն համար անհրաժեշտ միջոց՝ հնարավորութուն: Մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով, ձեռք ենք բերում այն ուժը, որով պիտի կարենանք յուր կարիքները լցնել (Մուրացան):
15. Որևէ բանի մղող՝ որևէ բան առաջ բերող հանգամանք՝ երևույթ: Այս առևտուրն Էր կազմում այդ կնոջ անդիմադրելի ուժը (Լեո):
16. Ժողովրդի՝ պետության՝ երկրի հզորությունը (քաղաքական, տնտեսական, ռազմական):
17. (առավելապես՝ հոգնակի)՝ Զորքեր: Թշնամին շարունակում Է առաջ խցկվել, ռազմաճակատ նետելով նոր ուժեր (Հ. Քոչար):
18. (առավելապես՝ հոգնակի)՝ Որևէ բնորոշ հատկանիշով կամ գործունեության որոշակի ուղղվածությամբ բնութագրվող հասարակական խավ՝ խումբ՝ դասակարգ ևն: Հեղափոխության շարժիչ ուժեր: Հետադիմական ուժեր:
19. Արտադրական՝ զբաղմունքային կամ մասնագիտական ընդհանրություն կազմող մարդկանց խումբ՝ կոլեկտիվ՝ ամբողջություն: Նախատեսվում Է գիտական ուժերի… կենտրոնացում:
20. ՈրևԷ բանի համար գործադրվող ֆիզիկական զորություն, ճիգ, ջանք: Նա հետևում Էր նկատելի ուժով և դժվարությամբ (Դ. Դեմիրճյան):
21. Կենսունակություն, զարգացման՝ ապրելու հնարավորություն՝ կարողություն: Հին ծառը այլևս ուժ չունի իր արմատների մեջ (Վրթ. Փափազյան):
22. Եռանդ, ավյուն, կորով: Էլ ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ստանա (Նար-Դոս):
23. Գործունեության՝ կենսունակության ևն աղբյուր հանդիսացող հանգամանք՝ հատկություն: Համագումարը ցույց տվեց մարքսիզմ-լենինիզմի գաղափարների ստեդծագործական մեծ ուժը:
24. Սաստկություն, թափ: Անսպասելի ուժով հանկարծ առաջ վազեց Մեծ Տիկինը (Դ. Դեմիրճյան):
25. Խանդավառություն, ոգևորություն: Մարտական փողից ուժ կառնե գերին (Շ. Կուրղինյան):
26. Բռնություն, ֆիզիկական կամ բարոյական (իրավական, ռազմական ևն) զորություն, ինչպես և դրա գործադրությունը որևէ նպատակով: Ուժի սպառնալիքի ժամանակներն անցել են, դա պետք է լավ հասկանան որոշ երկրների ղեկավարներ:
27. Բռնադատություն, հարկադրանք: Ես թեև հակառակ եմ քո ցանկության, բայց չեմ կարող ուժով բռնել, երբ ուզում ես հեռանաս (Հ. Թումանյան):
28. Որևէ բանի գործոն: Մարքսիզմ-լենինիզմի գադափարները… դարձել են հասարակությունը կոմունիստական հիմունքներով վերափոխող նյութական մեծ ուժ:
29. Արժեք, արժեքայնություն, արժութայնություն: Փողը հիմա ուժ ունի՞ որ:
30. Որևէ բանի ներքին հնարավորություն՝ ունակություն՝ զորություն: (Նկարչուհուն) հաջողվել Է ավելի շեշտել և կենտրոնացնել վրձինի ուժը մի քանի կետերի վրա (Վ. Փափազյան):
31. Նյութական և ֆիզիկական միջոցներ՝ հնարավորություններ: Գյուղական վայրերում կոլտնտեսականների և գյուղական ինտելիգենցիայի ուժերով կկառուցվի մոտ 7 միլիոն բնակելի տուն:
32. Որևէ հանրության՝ կոլեկտիվի՝ վայրի մարդիկ, որպես որևէ կարգի գործունեության կատարողներ: Գործարանը իր ուժերով կազմակերպեց տոնական համերգ:
33. Թունդություն (կծուություն, բարկություն ևն): Խմիչքի ուժը նրան անտանելի թվաց:
34. [մակբայ] (գործիական հոլով) Ուժով:
ա) Ուժ գործադրելով, ճիգ՝ ջանք գործադրելով: Արզումանը ուժով հենվում Էր ծանր լինգին և մեծ քարերը տեղահան անում (Ա. Բակունց):
բ) Բռնությամբ, բռնություն գործադրելով: Ուժով լռեցնում են խեղճերին:
գ) Հարկադրանքով, հարկադրելով, ստիպելով: Եթե մնալ չես ուզում, ուժով չեմ կարող պահել:
դ) Ուժգնորեն, ուժեղ կերպով: -Սիրելի՛ս, խելոք կեցիի՛ր, ուժով մի՛ համբուրիր, շրթունքներուս ներկը կհանես (Վ. Շուշանյան):
Ժողովուրդ
1. Երկրի՝ տերության բնակչությունը:
2. Որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը, ազգություն:
3. Տոհմատիրական հարաբերությունների քայքայումով պատմականորեն կազմավորված՝ մարդկանց կայուն ընդհանրություն, որը հիմնված է լեզվի, տերիտորիայի և տնտեսական ու մշակութային երևույթների զարգացող ընդհանրության վրա, դեռևս ազգ չդարձած մարդկանց հանրություն, էթնոս:
4. Երկրի բնակչության հիմնական՝ աշխատավորական զանգվածը (շահագործողական հասարակարգերում):
5. Մարդիկ, մարդկանց բազմություն:
6. Որևէ տեղի (գյուղի, շրջանի ևն) բնակչությունը, որպես համայնք:
7. Որևէ պետության հպատակների ամբողջությունը:
8. (եկեղեցական) Եկեղեցական համայնք, թեմի ծուխերի ամբողջությունը:
9. (գավառական) Ընտանիք, գերդաստան:
Անկյուն
1. Առարկայի երկու ներքին կողմերի հանդիպման տեղը:
2. Երկու փողոցների խաչավորման տեղը:
3. Առարկայի երկու արտաքին կողմերի հանդիպման տեղը, երկու կողմերի միացումով կազմվող ծայրը:
4. (փոխաբերական) Ետ ընկած՝ առանձնացած տեղ՝ վայր:
5. (փոխաբերական) Փոքրիկ՝ խղճուկ բնակարան կամ սենյակ:
6. Կացարան, օթևան:
7. Սենյակի վարձով տրվող մի մասը:
8. Ընդհանրապես՝ տեղ, վայր, կողմ:
9. (երկրաչափություն) Հարթության այն մասը, որ գտնվում է մի կետից բխող երկու ուղիղ գծերի միջև:
10. Կողմ, ծայր:
11. (գիտական) Մի կետից բխող երկու գծերի միմյանցից հեռացման աստիճանը, որպես չափման միավոր:
12. (փոխաբերական, հազվադեպ) Հայեցակետ:
Տեղահան
1. Տեղից հանած՝ հանված, տեղաշարժված:
2. Տեղից խախտված, դուրս ընկած:
3. Բնակավայրից հանված, գաղթեցրած, գաղթեցված:
Ակնկալություն
1. Ակնկալելը:
2. Ակնկալված՝ սպասված բան, ակնկալիք:
Ալեկոծություն
1. Ալեկոծելը, ալեկոծվելը:
Դատաստան
1, (հնացած) Դատ, դատավարություն:
2. Դատավճիռ:
3. Դատապարտություն, պատիժ:
4. Հատուցում:
5. (ժողովրդական) Արդարություն:
6. Տե՛ս Դատարան:
Ահավոր
1. Սարսափելի, երկյուղալի:
2. Խիստ, ուժգին:
3. Ծանր, անտանելի:
4. Վտանգավոր:
5. Զարհուրած:
6. (փոխաբերական) Ծայրահեղ, երկյուղ առաջացնելու չափ, ապշեցնելու չափ: Ահավոր գեղեցկություն:
Պատմություն
1. Իրականությունը որպես զարգացման ընթացք՝ գործընթաց: Պատմության դիալեկտիկա:
2. Անցյալին վերաբերող փաստերի՝ իրողությունների ևն ամբողջությունը: Պատմության դասերն ուսանելի են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են նորից պատերազմ սանձազերծել:
3. Մարդկային հասարակության պատմական զարգացման ընթացքը: Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ (Ե. Չարենց):
4. Հասարակության՝ նրա որևէ հատվածի (ժողովրդի, ազգի ևն) կամ նրա որևէ պատմական դարաշրջանի զարգացման ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն, պատմական գիտությունը: Միջին դարերի պատմություն: Ստրկատիրական հասարակության պատմություն: Հայ ժողովրդի պատմություն:
5. Որևէ բանի զարգացման պատմական ընթացքը: Երկրակեղևի պատմություն:
6. Բնության՝ մշակույթի՝ երևույթի գիտելիքների ևն պատմական զարգացումն ու փոփոխություններն ուսումնասիրող գիտություն: Բնական պատմություն: Գրականության պատմություն: Լեզվի պատմություն:
7. Մեկի՝ մի բանի հետ կապված իրողությունների ու փաստերի ամբողջությունը: Մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, բոլորը գիտեին, որ նա սպանել Է իր կնոջը ( Ֆ. Դոստոևսկի):
8. Պատմական բնույթի ուսումնասիրություն՝ աշխատություն՝ երկ՝ գիրք: Լույս տեսավ հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի առաջին հատորը:
9. Պատմագիրք պատմիչների՝ պատմագիրների գրած պատմական գիրք: Եղիշեի պատմությունը կրում Է <<Վասն Վարդանայ և հայոց պատերազմին>> խորագիրը:
10. Պատմական անցքերի շարադրանք՝ նկարագրություն: Բարձր ոգևորություն կհոսի նրա երակներով, երբ այդ պատմիչը իր պատմությունը կհասցնի մինչև այն օրը, երբ իրար միացան տասներկու ծուխ (Ա. Բակունց):
11. Գեղարվեստական (արձակ կամ չափածո) պատմողական ստեղծագործություն: Ո՞վ Էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում (Մուրացան):
12. Որևէ դեպքի՝ իրողության ևն բանավոր հաղորդում, որևէ դեպքի մասին պատմելը: Ես երկար պատմություններ չեմ սիրում (Նար-Դոս):
13. Անցք, դեպք, եղելություն: Շորագյուղի ճամփին պատահած պատմությունն այսպես Է (Հ. Թումանյան):
14. Որևէ բան տեղի ունենալու ընթացքը, ընթացք: Եվ իշխանն սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը (Մուրացան):
15. Հասարակության՝ մարդկանց ժողովրդի վերաբերմունքն այս կամ այն պատմական դեպքի՝ անձնավորության՝ գործիչի ևն նկատմամբ: Պատմությունը չի ներել դավաճաններին, մատնիչներին ու լրտեսներին և իր անողոք դատաստանն Է տեսել նրանց հետ:
16. (ժողովրդական) Զրույց, բանավոր ավանդություն՝ վեպ՝ հեքիաթ ևն: Տատը երկար պատմություններ Էր պատմում ձմռան գիշերներին:
17. (փոխաբերական) Անախորժություն, անախորժ՝ գլխացավանք պատճառող եղելություն: Նա դարձյալ ինչ-որ պատմության մեջ Էր խառնվել:
18. (փոխաբերական) Հաճախակի՝ պարբերականորեն կամ մշտապես կրկնվող երևույթ՝ իրողություն: Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ, տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն… (Վ. Տերյան):
Հեղաշրջում
1. Հեղաշրջելը, հեղաշրջվելը:
2. Կտրուկ փոփոխություն՝ բեկում՝ շրջադարձ որևէ բանի: Գիտության հեղաշրջում:
3. Գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում, հեղափոխություն:
Հասկացողություն
1. Հասկանալու՝ ըմբռնելու կարողություն:
2. Այս կամ այն կերպ հասկանալը՝ ըմբռնելը:
3. Գաղափար, րմբռնում:
4. Տեղեկություն, ծանոթություն:
5. Տե՛ս Հասկացություն:
Դարավոր
1. Մեկ դարի տևողություն ունեցող՝ ունեցած, հարյուրամյա:
2. Դարեր տևող՝ տևած, դարերից ի վեր գոյություն ունեցող, հնամենի, հնավանդ:
Կարգ
1. Որևէ ամբողջություն կազմող մասերի կամ միավորների հաջորդականությունն ու ընդհանուր հորինվածությունը, դասավորություն: Զորքերի մարտական կարգ:
2. Իրար կողքի դասավորված նստեու տեղերի՝ աթոռների կազմած շարքերից յուրաքանչյուրը: Առաջին 10 կարգերի տոմսերն սպառված են:
3. Հերթականություն, հաջորդականություն, հերթ: Կարգով գրավվեցին սահմանապահ բերդերը:
4. Կարգավորվածություն, բարեկարգության վիճակ, կարգ ու կանոն: Այստեղ ամեն ինչի մեջ կարգ ու խնամք է տիրում:
5. Կարգապահություն: Մի քանի աղմկարարներ փորձեցին խանգարել ժողովի կարգը:
6. Կազմակերպման՝ գործերը վարելու ընդունված ձև՝ հետևողականություն: Նրա աշխատանքի մեջ ամեն ինչ իր հաստատուն կարգն ուներ:
7. Հասարակական կառուցվածքի ձև, իրավակարգ: Նոր կարգերը հիմքից փոխել էին կյանքը:
8. Ընդունված՝ սահմանված եղանակ՝ օրենք որևէ բան կատարելու՝ իրականացնելու: Ընտրությունների կարգ: Թեկնածուներ առաջադրելու կարգ:
9. Օրինաչափության՝ օրենքի ուժ ստացած սովորույթ՝ ծես՝ ադաթ: Դու էլ գնա՛, նոր սեր արա՛, էսպես է կարգն աշխարհի (Հ. Թումանյան):
10. Գիտական տերմինաբանության մեջ՝ առարկաների, երևույթների ևն դասակարգության ստորաբաժանում կամ նրանց առավել ընդհանուր՝ բնութագրող հատկանիշը, կատեգորիա: Քերականական կարգ:
11. (կենսաբանություն) Կենդանիների և բույսերի դասակարգության ստորաբաժանում, որ միավորում է ցեղակից ընտանիքները: Կրծողների կարգ:
12. Տարբեր աստիճանի հարմարավետությամբ կահավորված երկաթուղային վագոնների կամ նավասենյակների տիպը, որ վճարվում է որոշակի սակագնով: Առաջին կարգի նավասենյակ:
13. Որակ, բնույթ, տեսակ: Ինչ կարգի մարդ ասես, որ չկար այնտեղ:
14. Արժեթղթերի (դրամանիշ, պարտատոմս ևն) և փաստաթղթերի (տոմս, անձնագիր ևն) որոշ թվով համարներ ընդգրկող հաջորդական շարքերից յուրաքանչյուրը, սերիա: Անձնագրի համարը և կարգը:
15. Որակավորման աստիճան (զբաղմունքի, կոչման, սպորտի ևն): Առաջին կարգի շախմատիստ:
16. (մաթեմատիկա) Թվերի գրավոր նշանակված շարքի մեջ թվանշանի գրաված հերթական տեղը՝ շարքը: Առաջին կարգի թվանշան:
17. (եկեղեցական) Եկեղեցական արարողություն՝ ծիսակատարություն:
18. (եկեղեցական) Եկեղեցականի պաշտոն՝ աստիճան:
19. (եկեղեցական) Կրոնական միաբանություն, ուխտ:
20. Գործիական հոլով՝ Կարգով, գործածվում Է՝
ա) Կապական իմաստով՝ իբրև, որպես, եղանակով, ձևով: Ես դա ասում եմ գգուշացման կարգով:
բ) Մակբայական իմաստով՝ ձևով, եղանակով, կերպով: Խոսենք ընկերական կարգով:
գ) Մակբայական իմաստով՝ հաջորդաբար, հերթով, հերթականությամբ: Շարվեցե՛ք կարգով:

Комментарии

Популярные сообщения