Հոգեբանություն

Հոգեբանություն
  • Հոգեբանության ուսումնասիրության առարկան
  • Անձնավորության հոգեբանական բնութագիրը
  •  Անձնավորության սոցիալականացում
  • Զգայություններ և ընկալում
  • ՈՒշադրություն և հիշողություն
  • Մտածողություն և խոսք
  • Երևակայություն և կամք
  • Հույզերը և զգացմունքները մարդու կյանքում:
Հոգեբանություն, (հին հուն․՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին[1]։
Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։ 20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին[2]։ «Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին[3]։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը:
Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`
  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց:
Օտար լեզուներից շատերում «հոգեբանություն» գիտությունը կոչվում է «փսիխոլոգիա»: Այս բառը հունարեն ծագում ունի: Հին հունարենում «փսյուխե» նշանակում է «հոգի», իսկ լոգոս` «խոսք, բան», այլ խոսքով` ասելիք, գիտություն: Այս բառերի թարգմանությունն արդեն հուշում է հոգեբանության առավել ընդհանրական և համառոտ սահմանումը. հոգեբանություն, այսինքն` խոսք հոգու մասին:
Հոգեբանությունը լայն հնարավորությունների և տարբեր հետաքրքրությունների ակադեմիական դիսցիպլին է, որոնք միասին վերցրած փորձում են պարզաբանել ուղեղի հատկությունները: Որպես հասարակական գիտություն, այն ուղղված է առանձին անհատների և խմբերի հասկացմանը՝ ընդհանուր սկզբունքների և առանձին դեպքերի ուսումնասիրման միջոցով[4][5]:
Այս ոլորտում հետազոտական և պրակտիկ գործունեություն իրականացնող անձը կոչվում է՝ հոգեբան և կարող է դասակարգվել՝ ըստ սոցիալական, վարքային և ճանաչողական ոլորտների: Հոգեբանները փորձում են հասկանալ առանձին հոգեկան գործընթացների դերը և սոցիալական վարքը, նաև ուսումնասիրում են ֆիզիոլոգիական և նյարդագիտական գործընթացները, որոնք կազմում են ճանաչողական գործընթացների և վարքի հիմքը:
Հոգեբաններն ուսումնասիրում են` վարքային և մտածողության գործընթացները` ներառված ընկալումը, ճանաչողությունը, ուշադրությունը, հույզերը (աֆեկտները), ինտելեկտը, մոտիվացիան, գլխուղեղի ֆունկցիան և անհատականությունը: Դրանք տարածվում են մարդկանց փոխհարաբերությունների, միջանձնային հարաբերությունների վրա, այդ թվում՝ հոգեբանական, ընտանեկան ճկունությունը և այլ ոլորտներ: Տարբեր ուղղվածություն ունեցող հոգեբաններ նաև դիտարկում են անգիտակցականը[6]: Հոգեբաններն օգտագործում են էմպիրիկ մեթոդներ՝ հոգեբանական փոփոխականների պատճառահետևանքային կապերի հարաբերակցությունը որոշելու համար: Բացի դրանից, կիրառելով էմպիրիկ և դեդուկտիվ մեթոդներ, հատկապես կլինիկական հոգեբանությունում և հոգեբանական խորհրդատվությունում, երբեմն հանգում են հերմենևտիկայի և այլ ինդուկտիվ տեխնիկաների: Հոգեբանությունը նկարագրվում է որպես՝ «կենտրոնական գիտություն»՝ հասարակական գիտությունների, բնագիտության, բժշկության, հումանիտար գիտությունների և փիլիսոփայության հետ կապված իրադարձությունների հոգեբանական բացահայտումներով[7]:

Արիստոտելը հոգեբանության առաջին դասագրքի հեղինակն է: Ծավալուն այդ աշխատությունը կոչվում է «Հոգու մասին»: Այս գրքում Արիստոտելը հոգեբանությունը համարում է գիտելիքների յուրահատուկ բնագավառ: Նա մարդկային մտքի մեջ առաջին անգամ առաջ է քաշում հոգու և մարմնի անբաժանելիության գաղափարը: Նրա կարծիքով` յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի հոգի, որն էլ նրան կյանք է հաղորդում: Ուշագրավ է նաև Արիստոտելի այն միտքը, ըստ որի մարդկանց հոգիները, ի տարբերություն բույսերի ու կենդանիների հոգիների, մտածող են ու խելամիտ:

Комментарии

Популярные сообщения