Վրացերենի օրեր
Շաբաթ։ Ոմանք դեռ քնած են ու վայելում իրենց հանգիստը՝5 օրվա աշխատանքից հետո, իսկ ես վառ տրամադրությունով արդեն իսկ շարժվում եմ դեպի դպրոց։
Այսօր մենք պետք է դիմավորենք վրացիների։ Ամեն տարի սպասում եմ «վրացերենի օրեր» նախագծի, քանի որ շատ եմ սիրում այս նախագիծը, շփումները, օրերը վրացիների հետ։
Այսօր մենք պետք է դիմավորենք վրացիների։ Ամեն տարի սպասում եմ «վրացերենի օրեր» նախագծի, քանի որ շատ եմ սիրում այս նախագիծը, շփումները, օրերը վրացիների հետ։
Ժամը 1ն էր։Մարմարյա սրահում հավաքվել
էին սեբաստացիները ու սպասում բեմադրությունների։ Հայտվեցին կենտրոնում վրացի պարողները ։ Նրանք այնքան փոքր էին ու շատ հաճելի էր տեսնել, որ նրանք արդեն փոքր տարիքից
կարողանում են ներկայացնել իրենց երկրի մշակույթը, արվեստը։ Անկեղծ ես նույնպես շատ եմ սիրում վրացական երգերը, պարերը։ Համարում եմ նաև վրացերենը իմ մայրենի լեզուն։

Շատ տպավորիչ էր նրանց բեմադրությունները։ Նայելով ամեն պարողի տեսնում էիր նրանց հպարտ հայացքները, կարծես յուրաքանչյուրը ցանկանում էր ապացուցեր, որ ինքն է ամենալավը։ Զարմանում ես, այսքան փոքր, բայց ինչ վստահ էին իրենց վրա և կարողացան դա մատուցել հանդիսատեսին։ Պարից հետո նրանք արժանեցան բուռն ծափահարությունների։ Ահ, ինչ գոհ հայացք ուներ իրենց ուսուցիչը։
Մենք նույնպես մեր հյուրերին ցույց տվեցինք մեր մշակույթը։ Սեբաստացիների պարի խումբը շատ գեղեցիկ պարեր պարեցին։
Նաև այսօր ելույթ ունեցավ Շուշան Բլեյանը։ Նրա ձայնը այնքան նուրբ էր։Իրոք հաճելի էր լսել։ Շատ հետաքրքիր առավոտ էր։ Ու մտածում ես ինչքան բան են կորցրել նրանք, ովքեր այսօր չկարողացան գալ։
Комментарии
Отправить комментарий