Կրոններ

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Համաշխարհային կրոնի հիմնական տեսակներն են՝ Բուդդայականությունը, Իսլամը և Քրիստոնեությունը:
Ըստ իս բոլոր կրոնների հիմքում նույն բանն է:  Բայց ամեն մեկը այն քարոզում է յուրովի:
Բուդդայականություն.
1Բուդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է: 
Բուդայականությունը հիմնված է Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Որն ավելի հայտնի է «Բուդդա» անվանմամբ:
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում: Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով:
Բուդայականությունն ունի 10 պատվիրաններ, դրանք են՝
1.Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
2.Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
3.Մի՛ ստիր
4.Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
5.Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն       հոգևորականների համար են՝
1.Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
2.Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
3.Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
4.Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
5.Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ:
Իսլամ.
Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը  մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։
Քրիստոնեություն.
index
Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքներն են՝ Կաթոլիկությունը, Ուղղափառությունը, Արևելյան հնագույն եկեղեցիները (այդ թվում Հայ առաքելական եկեղեցին), Բողոքականությունը:
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։
Քրիստոնեությունում Աստծո 10 պատվիրաններն են՝
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
5.Պատվիր քո հորն ու մորը:
6.Մի սպանիր:
7.Մի շնանար :
8.Մի գողանար:
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:

Комментарии

Популярные сообщения