Չարլի չապլինի նամակը դստերը
Չառլի Չապլինը 12 երեխաների հայր էր: Այս բովանդականությունով, տարբեր իմաստներովնամակը նա գրել է 76 տարեկան հասակում։ Այն ուղղված է իր 21 –ամյա աղջկան՝Ջերալդինային,ով իրեն էր փնտրում Փարիզյան բեմերում: Զարմանալի նամակ էր, անգամընթերցելուց փոքր ինչ հուզվեցի: Կարծես նրա նամակը ուղղված լիներ մեզնիցյուրաքանչյուրին։ Ամբողջությամբ կարդալով նամակը հասկացա, որ Չապլինը եղել էիդեալական հոր կերպար։ Նամակը շատ բան է սովորեցնում բոլորիս՝սիրել միմյանց, պարտաճանաչ լինել... ու ամենակարևորը ինչ էլ քեզ հետ պատահի՝ մարդ մնալ, ինչ էլպատահի չհուզվել ու չչարանալ ուրիշի հանդեպ։ Չապլինը փորձում էր բացատրել իրդստերը,որ կյանքում կարևորը մարդ մնալն է.հասնելով քո առաստաղին ՝մի մոռացիր,որ դաընդամենը ինչ-որ մեկի հատակն է :Սա հայրական սիրո և հոգատարության, տխրության ևուրախության, հպարտության և անհանգստության մի հրաշալի արտահայտություն է: Խոսքերով անհնար է բացատրել ինչ եմ զգացել նամակը կարդալուց հետո...Սեր, տխրություն, ցավ…
Նամակից շատ հավանեցի հետևյալ հատվածը.
<<Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ>>:
Պաուլո Կոելիո. «Ամանորյա հեքիաթ»
Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր: Այն խորիմաստ էր: Ես ստեղծագործությունից հասկացա, որ ամեն ինչ անկանխատեսելի է, անհնարը՝ հնարավոր: Ստեղծագործությունը կարճ էր, բայց յուրահատուկ: Պետք է իրատես լինել, հավատալ լավին: Ինչպես ստեղծագործությունում է ասվում, իրականությունը մեզ չի հարցնում, թե ինչ ենք երազում: Ինձ համար ստեղծագործության վերնագիրը շատ հանդիպող է և ոչ այնքան գրավիչ: Ես կարծում եմ, որ ստեղծագործության վերնագիրը պետք է լինի յուրօրինակ և տարբերվող:
« Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում։ »
Комментарии
Отправить комментарий