ՏԵՐՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ
Առաջին բանաստեղծությունը, որ ինձ շատ դուր եկավ՝<<Հայտնություն>>-ն է: Այս տրիոլետով պատմում է իր սիրելիի մասին:Նա ասում է, որ այդ աղջիկը այնքան գեղեցիկ էր, որ նա մոռացավ իր բոլոր տխրությունների մասին և սիրտը լցվեց սիրով:
Երկրորդ բանաստեղծությունը, որ շատ եմ հավանել՝ <<Տեսա երազ մի վառ>>-ն է:
Այս բանաստեղծության մեջ Տերյանը մի աղջկա է պատկերացնում: Տեսնում էր մի դուռ, ինչի շուրջը փերուզ կամար կար, երևի դա աղջկա դեմքն էր, ծաղկած այգին՝մազերը, հրեշտակի շողքը, դա հենց աղջիկն էր և սյուները այդ աղջկա ձեռքերն են:
Բանաստեղծության վերջին տողերով բանաստեղծը պատմում է, թե ինչ հիասթափություն է ապրել անպատասխան սիրուց:
Ավաղ ծանր հիվանդությունը շուտ խլեց նրա կյանքը և ցավոք սրտի չկարողացանք վայելել նրանից ավելի շատ բանաստեղծություններ:
Հայտնություն
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
Комментарии
Отправить комментарий