Սողանքներ

Սողանքը լեռնալանջերի, բլուրների, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի երկարատև կամ արագ տեղաշարժն է (սահք)՝ ծանրության ուժի ազդեցության տակ:



Սողանքները տեղի են ունենում լեռնային, նախալեռնային շրջաններում՝ երկրաբանական և այլ անբարենպաստ պայմաններով լանջերի վրա: Դրանք կարող են ընդգրկել նշանակալի տարածքներ, այդ թվում՝ բնակավայրեր, ճանապարհներ, հաղորդակցության ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական հանդակներ:
Սողանքի առաջացմանը նպաստող գործոններից են, լանջի մեծ թեքությունը, որը գերազանցում է բնական թեքման անկյունը, լանջի խորքում փափկած կավի առկայությունը, լանջի խորքում ջրանթափանց (կավային) և ջրաթափանց (ավազներ և այլն) ապարների շերտերի պարբերականությունը, երկրաշարժերը, գերխոնավացումը:
Սողանքը մեծամասամբ հրահրվում է մարդու անհեռատես, չհիմնավորված գործողություններով, որոնք խախտում են լանջի կայունությունը` 
լանջերի կտրատում, դարավանդավորում, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացում (կառուցապատում),
լանջի գյուղատնտեսական յուրացում, մակերևույթի փխրեցում, շռայլ ոռոգում, անտառահատումներ,
լանջի վրայի բնակավայրերում տեխնիկական, կենցաղային և այլ ջրերի հեռացման համար կոյուղու բացակայություն, լանջերի վրա կամ մոտակայքում պայթեցման աշխատանքների կատարում, փոսորակների և խրամատների ստեղծում:
Օրինակ՝ Մարդու գործունեության արդյունքում խախտվում է անձրևաջրերի, ձնհալոցքային և այլ ջրերի բնականոն հոսքը: Վերջինս, բախվելով նորահայտ արգելքների, ներծծվում է լանջի խորքը: Հողը գերխոնավանում է և կորցնում իր կայունությունը, ինչը հանգեցնում է հողի վերին շերտերի սահքի:

Комментарии

Популярные сообщения