Վահան Տերյան. Կատվի դրախտ

«Ճշմարտությունից ոչ զուրկ կարծիք կա, որ Տերյանն իր «Կատվի դրախտ» բանաստեղծաշարը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին» -Էդ. Տիգրանյանը։
Վահան Տերյանի և Արմենուհի Տիգրանյանի մտերմությունը նրանց համար եղել է ստեղծագործական ներշնչանքի աղբյուր ու ազդակ: Տերյանը իր երիտասարդ բարեկամուհուն հիշում էր ոչ միայն մենակության պահերին, այլև
հաճախ նրան հաղորդակից էր դարձնում իր զուտ ստեղծագործական հետաքրքրություններին՝ վստահելով նրա ճաշակին ու մտածելակերպին։
Այս երեկո կրկին Դուք
Եկաք, որպես հուշ,
Այնպես մեղմ ու անաղմուկ
Եվ այնպես անուշ.
Ու երբ ասիք, որ ես Ձեզ
Փայփայեմ այսօր,
Թվացիք ինձ Դուք այնպե՜ս
Անօգ ու անզոր…
Եվ մի՞թե ես չեղա Ձեզ
Եղբայր քնքշագին,
Երբ թեքվեցիք որբ ու հեզ
Կարոտ իմ կրծքին,
Երբ պարզվեցիք ինձ բարակ,
Որպես մի ուրու,
Ու նստեցինք անկրակ՝
Գրկած իրարու…

Արմենուհի Տիգրանյանը և Վահան Տերյանը շատ երեկոներ էին իրար հետ անցկացնում: Հնարավոր է, որ սա այդ երեկոներից մեկի մասին է, միգուցե Արմենուհին վհատված էր և որոշել էր տեսնել Տերյանին:

Комментарии

Популярные сообщения