Չարենցի սերը՝ Արմենուհին

1919 թ. հոկտեմբերի 18-ին գրականագետ Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերը առաջին անգամ էին լսում այդ անունը և տարբեր կարծիքներ կային: Դասախոսությանը ներկա էր նաև Արմենուհի Տիգրանյանը՝ դատախազ Վարդգես Ահարոնյանի կինը, երգահան Արմեն Տիգրանյանի քույրը և առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ՝ Ավետիս Ահարոնյանի հարսը: Նա ճանաչված բանստեղծուհի էր և Երևանում գրական սալոն ուներ:
Արմենուհի Տիգրանյանը ծնվել էր 1888 թվականին, Ալեքսանդրապոլում, ավանդապահ և բարեկիրթ ընտանիքում: Սովորել էր տեղի գիմնազիայում և հետո Թիֆլիսի կանանց բարձրագույն կրթարանում: 1914 թվին Մենուհի գրական կեղծանունով նա Թիֆլիսում հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը, որը արժանացել Հովհաննես Թումանյանի ուշադրությանն ու խրախուսանքին: 
Այդ օրը նաև դահլիճում էր Չարենցի ծանոթ Կարինե Քոթանջյանը: Նա Աղբալյանին ասաց, որ գիտի Չարենցին և Աղբալյանը հրամայեց նրան և Արմենուհի Տիգրանյանին գտնել Չարենցին և բերել Երևան:
1919-ի դեկտեմբերին Չարենցը եկավ Երևան և Արմենուհին հյուրընկալեց նրան ամենայն ջերմությամբ: Գրավիչ, բարձրաշխարհիկ տիկինը միանգամից գերեց Չարենցին և այդ օրվանից հանդիպումները ավելի հաճախակի դարձան:
Արմենուհին փորձում էր իրեն զուսպ և նույնիսկ սառը պահել, բայց նա երկար չկարողացավ պահել այդ վարվելաձևը: «Գալանտ երգեր» և «Էմալե պրոֆիլը ձեր» բանաստեղծական շարքերն ամբողջությամբ նվիրվեցին Արմենուհի Տիգրանյանին: Չարենցն անզգուշաբար սկսեց էլ չթաքցնել իր գաղտնիքը և սկսեց ավելի ազատ ու համարձակ պահել: Հետզհետե Չարենցը սկսեց թշնամական միջավայր ձևավորել: Նրան «հարբեցող» ու «ցնդած» էին անվանում: Նրա ամենաուժեղ թշնամին Վարդգես Ահարոնյանն էր, ով առիթը չէր կորցնում Չարենցին քննադատելու:
Արդեն որոշում ընդունելու ժամանակն էր և Արմենուհին մերժում է Չարենցին: Բանաստեղծի հետագա նամակներում անկայում հոգեան վիճակ է երևում և երբեմն ծայրահեղ դրսևորումներ էր ունենում, մեղադրելով և հայհոյելով Արմենուհուն և հետո խորը զղջելով դա:
Մինչ այդ երկիրը ցնցվում էր մեծ փոփոխություններից: Դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը մտավ Երևան: Նույն ամսին Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Այդ ժամանակ մեծ համարձակություն էր պետք Արմենուհուն պետական կառույցում աշխատանքի ընդունելը, բայց Չարենցը չտատանվեց: Տարբեր փաստաթղթեր են գտնվել, որտեղ Գործերի կառավարիչը խնդրում է օգնել Արմենուհի Տիգրանյանին ապրելավայրի, սննդի, դեղամիջոցների հարցով:
Դաշնակիցները, այդ թվում նաև Վարդգես Ահարոնյանը, Երևանը գրավելուց հետո մեկնեցին արտասահման, սակայն Արմենուհին չընկերակցեց նրան և մնաց Երևանում: Երևանի կայարանում գնացքից իջաց, Չարենցի միանգամից գնում է Արմենուհուն տեսակցության և գտնում է նրան անկողնում: Չարենցը առողջապահության ժողովրդական կոմիսարին գրում է նամակ, խնդրելով բժշկական քննության ենթարկել Արմենուհուն և որ նրա սննդաբաժինը մեծացվի: Չարենցի հոգատար վերաբերմունքն ակնհայտ էր:
Ամռանն Արմենուհին իմացավ, որ Եղիշե Չարենցն ամուսնանում է որբանոցի դաստիարակչուհի Արփենիկ Տեր- Աստվածատուրյանի հետ: Իմացավ նաև, որ նորապսակները պատրաստվում են մեկնել Մոսկվա` ուսումնառության: Այդպիսով նա հավաքեց ճամպրուկները և մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Վարդգես Ահարոնյանը սակայն չկարողացավ ներել կնոջ դավաճանությունը և մերժեց ընդունել նրան, որոշ ժամանակ անց էլ ամուսնացավ ուրիշի հետ:
Այդպես Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց միայնակ և լքված: Նա ծանր հիվանդություն տարավ և 1962 թվականին մահացավ անկողնու մեջ:
Նրա մահից երկու տարի անց, Վարդգես Ահարոնյանը իր հետ բերեց Չարենցի ձեռագրերերը՝ անհայտ բանաստեղծությունները նվիրված Արմենուհուն և հանձնեց Հայաստանի գրողների միությանը:

Комментарии

Популярные сообщения