Թումանյան, «Մի՞թե դժվար է»

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ուամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցինմիևնույն զգացմունքովմիևնույնանկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքանլավ էր ազդել մերոնցից շատերի վրաոր չէին իմանում ինչպես արտահայտեն իրենցուրախությունըիսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրաոր չեմ իմանումինչպես հայտնեմ իմ վիշտը։
Մի՞թե հիրավիմիտք եմ անում եսմենք էնքան ենք զուրկ առաքինություններիցոր մի լավգործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ուէսքան ուրախացնի։
Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։
Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ էշատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն էև մարդուկյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն էոր իր շրջապատի միջոցով ապրիէն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքովապրում էմիայն նրա մի մասով մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով մարդկությանկյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ էէնպես էլփոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կաազգային կյանքպետական կյանքդասակարգային կյանքկուսակցական կյանքավելի նեղ թայֆայական կյանք  թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկես-ը… Էսպես էլ գնալովգնալով էնքան է նեղանում ու նեղսոտանումմինչև կտրում է մարդարարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնումոր նույնիսկ իրար հարազատ մարդիկզարմանում ենոր կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ո՜վ ողորմելի ուրախությունի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու
Բայց մի՞թե ճշմարիտ էէդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ուհամոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չիհասելոր կարողանանք լինել ավելի լայն սիրտավելի համբերատարավելի ներող ու սիրողքան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջշատ ենքընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելիմի՞թե խորթ ուանմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքըմի՞թե չենք կարող իրար մոտենալբարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերըքանզի մարդ չկաորլավ կողմեր չունենաու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։
1913




  • Ի՞նչ ես կարծումլինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկմիասին ուրախանալը անկարելի՞ բան է։
Իմ կարծիքով դժվար չէ առանձին կարծիքի ու համոզմունքի լինելունենալ սեփականմտածելակերպ և հարգել ուրիշներին։ Այժմ կան կարծրատիպերոր ընկերներն ունեն նույնբնավորությունն ու կարծիքները։ Դա որոշ դեպքերում ճշմարիտ էսակայն ոչ ոք չի ասումորանկարելի է։ Կարծում եմ այդ “անկարելիությունն” առաջանում է մարդու եսասիրությունից։Նրանք միշտ ցանկանում են շփվել այնպիսի մարդկանց հետովքեր կհիշեցնեն հենց իրենց։ Իմկարծիքով այս հոդվածը շատ խորիմաստ է ու հետաքրքիր։ Ինձ թվում է Թումաննյանը փորձելէ մեզ բացատրելհիշեցնել այն փաստըոր կյանքը հավերժ չէ և պետք է ավելի բարիկամեցողհամբերատար ու լայնասիրտ լինել։ Բոլորս պետք է հարգենք միմյանցԻմկարծիքով մարդիկ շատ են չարացելնույնիսկ երբ լավություն են անում՝ մտածում են ինչ-որպատճառ կաոչ թե սրտանց են անում։ Հուսով եմ ապագայում ամեն ինչ այլ կլինի և մարդիկկսիրեն միմյանց։




  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպքվերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձերկողքինի ուրախությամբ
Սիրով կպատմեմ։ Օրեր առաջ եղբայրս սկսեց գտնել իր « ես »-ը նկարչության շնորհիվ։ Նկարելէր առաջին անգամ իր սիրելի ռոքխմբին՝ « Queen » ։ Եղբայրս ընդամենը տասներկուտարեկան է։ Նշեմիմ՝ նկարչիս աչքով դիտելիսշատ հավանեցի նկարը։ Այնքա՜ն կոկիկ էրարված։ Եվ իհարկեարտահայտեցի էմոցիաներս։

Комментарии

Популярные сообщения