Հովհաննես Թումանյանի «Գիքորը»
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը հուզում է բոլորին` մեծին ու փոքրին: Այն ողբերգական պատմություն է:
Գիքորը փոքրիկ և անօգնական տղա էր, ով ամեն կերպ փորձում էր օգնել իր աղքատ ընտանիքին: Հայրը` Համբոն, ուզում էր, որ իր տղան քաղաք գնա և գումար աշխատի` «մարդ» դառնա: Գիքորը փոքր էր և չէր կարողանում կատարել տիրոջ պահանջները:
Նրան լավ չէին վերաբերվում, ծաղրում էին, սոված թողնում: Գիքորը կարոտում էր իր հայրենի գյուղը, ընտանիքին, մորը: Սկզբում նա աշխատում էր բազազ Արտեմի տանը, հետո նրան տանում են խանութում աշխատելու:
Բազազ Արտեմը անկուշտ, ագահ սեփականատեր էր, ով հաճույքով օգտագործում էր Գիքորին և բոլորովին մեղքի զգացում չուներ:
Դեդին խղճի զգացումով բարի տատիկ էր, ում հնարավորությունները այդքան էլ մեծ չէին, որպեսզի Գիքորին պաշտպաներ Բազազ Արտեմից և Աղջիկ պարոնից:
Աղջիկ պարոնը պճնամոլ, եսասեր և քաղքենի մի տիկին էր, ով մեծ հաճույքով օգտագործում էր փոքրիկ Գիքորին, անգամ կիրառելով իր եսասիրությունը և կամակորությունները:
Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի, միամիտ երեխան չի կարողանում համակերպվել քաղաքի կյանքին:
Եկավ ցրտաշունչ ձմեռը: Ձյունախառն բուք էր: Խեղճ Գիքորը մի բարակ բլուզը հագին, խանութի դռանը կագնած կանչում էր.
— Էստի համեցե՛ք, էստի համեցե՛ք:
Տկլոր ու անտեր կանգնած Գիքորը դողում էր ցրտից, այնքա ՜ն էր հյուծվել, որ անկողին ընկավ: Հիվանդանոցում նա տնքում, բարձր ջերմությունից զառանցում էր: Այդպես էլ տաքության մեջ չիմացավ հոր գալը: Գիքորը կցկտուր խոսքեր էր ասում ու կանչում մորը, քույրերին:
Երկու օր անց Համբոն արդեն թաղել էր Գիքորին և գնում էր իրենց գյուղը: Գիքորի շորերի գրպաններում գտել էր փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ: Հավանաբար դրանք քրոջ համար էին:
Այս պատմվածքը չի կարող ոչ ոքի անտարբեր թողնել:

Комментарии
Отправить комментарий