Ծովն ու քամին

Վեր կացել եկել և ծովի վրա
Մութը աստղեր է ասեղնագործում…
Քնել է ծովը և ի՞նչ իմանա,
Որ աստղանկար վերմակը նրա
Ինձ նման մեկը թռցնել է փորձում:
Արթացավ քամին…ու բան չի հարցնում
Ոչ մութից հոգնած և ոչ էլ ծովից,
Աստղերն անհապաղ հավաքում-պրծնում,
Անտեսանելի իր փեշը լցնում,
Տանում է, ինչպես աղանձը բովից…
Նստել եմ ափին…Եվ ի՞նչ եմ խորհում,
Որպեսզի բեկվի երկինքը ծովում,
Պետք է որ քամին բացակա լինի:
Վերլուծություն՝
Այս բանաստեղծության ասելիքն այն էր՝ ծովը սպասում էր քամուն, բայց քամին բացակայում  էր, չկար։ Կյանքում էլ, լինում են այնպիսի բաներ, երբ մենք սպասում ենք ինչ-որ մեկին չիմանալով, կգա՞ արդյոք նա, թե՞ ոչ կամ կա այդ մարդ մեր կյանքում, թե՞ բացակայում է։

Комментарии

Популярные сообщения