Ես Սեբաստացի եմ

Բարև ընթերցո՛ղ ջանուզում եմ մի քիչ ժամանակիցդ խլել ու ծանոթացնել քեզ՝ ինձ հետ։ Ես Հասմիկ Պողոսյանն եմծնվել եմ 2002 թվդեկտեմբերի 7-ին։ Ծննդյանս օրն այնքա՜ն ուժեղ ձյուն էր եկել՝ ձմեռվա առաջին ձյունն էր։ Մայրս միշտ պատմում է՝ նույնիսկ բաճկոն չէին վերցրել, անսպասելի էր շատ։ 

Կրթահամալիր տեղափոխվել եմ 8րդ դասարանից։ Այժմ սովորում եմ 12-րդ դասարանում և հայ-ռուսական (սլավոնականհամալսարանում։

Կրթահամալիրում առաջին օրս մոռանալ չեմ կարող։ Ամեն ինչ այլ էր այստեղ՝ կրթական համակարգըուսուցիչներըսովորողները... Գիտեի՝ ազատ հագուստով կարող էինք գալ, համակարգիչներով ենք սովորելուբայց շփոթված էի ու այնքան լարված՝ եկել էի «սև-սպիտակ» համազգեստովտետրերով ու գրիչներով։ Կրթահամալիր տեղափոխվելն ինձ համար ամենալավ ու ճիշտ որոշումն էր։ Ա՛յս դպրոցում ես կարողացա գտնել իմ «Ես»-ը ու դեռ շարունակում եմ բացահայտել։ Շատ քիչ ժամանակ պահանջվեց ընդրկվելու կրթահամալիրի սովորողների կազմումու դարձա սեբաստացի։

Ուղևորվենք մի պահ դեպի մանկությունս։ Շա՜տ փոքր տարիքում հաճախել եմ լողիպարիգեղասահքի։

Փոքրուց դեռ նկարչությանարվեստի հանդեպ սեր եմ ունեցել և մինչ օրսթե՛ լավթե՛ վատ տրամադրությանս էմոցիաները արտահայտում եմ թղթի և մատիտի օգնությամբ։ Ուսումնասիրում եմ ռուսական գրականությունըկրթահամալիրում՝ օտար լեզուներ։ Սիրում եմ խոսելբանակցկելնաև քննադատել և խորհրդակցելհարցազրույցներ վերցնել, հոդվածներ գրել։ 

Բնավորությամբ հանգիստ, համբերատար, դրական մարդ եմ։ Շատերն ասում են՝ մոտիվացնում եմ իրենց, տարբերվող եմ, ինքս սիրում եմ օրինակ ծառայել ուրիշներին։ Պարտաճանաչ եմ, շփվող եմ և անկեղծ, շրջապատված եմ միայն ինձ հարազատ մարդկանցով։

Շատ երազանքներ և նպատակներ ունեմբայց չեմ ուզում խոսել՝ ապագայի քայլերովս ինձ կհիշեցնեմ։ Ներկա պահին ժամանակիս շատ մասը տրամադրում եմ ուսմանս։ Զբաղվել եմ սպորտովմոդելինգովսակայն վիրուսային համաճարակի պատճառով դադարեցի։ 

Այս ուսումնական տարվանից արդեն ավարտում եմ սիրելի կրթահամալիրս։ Շատ կկարոտեմ ճամփորդություններըպարերընախագծային շաբաթներըդասավանդողներինսովորողներին... Գիտեքմեր կրթահամալիրը սովորեցնում է նոր կողմով ու աչքերով նայել կյանքինդպրոցը տեսնել ոչ թե բանտայլ ազատ հաստատությունգալ դպրոց հաճույքովոչ թե ստիպված։ 

Գիտե՛մ, դժվար է լինելու՝ չեմ պատկերացնում ինձ առանց կրթահամալիրի...բայց Հա՛ս ջանմաղթում եմ նորանոր հաջողություններ քեզ ապագայում, իմացիր, դու ամեն ինչ կարող ես։

Комментарии

Популярные сообщения