Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ
1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:
Կոմիտասի մասին շատ տեղեկություններ եմ լսել, կարդացել: Այս նյութերը նույնպես կարդալուց հետո ցանկացա հատված դուրս հանեմ:
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Համաձայն եմ, կարծում եմ եթե չլիներ Կոմիտասը չեր լինի նաև մեր հայկական երաժշտությունը, ազգային երգը: Կարդալով շատ հոդվածներ հասկանում եմ, որ նա շատ աշխատասեր էր և այդ աշխատասիրության շնորհիվ է, որ ունենք հայկական երաժշտությունը:

Комментарии

Популярные сообщения