Վիլյամ Սարոյան

•       Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
Ես այդ միտքը հասկանում եմ ուղիղ իմաստով; Այսինքն «ազատ ամենայն կեղծ ու անոգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն» ես հասկանում եմ ոնցվոր այն, որ մեր կյանքը կարա մեզ շատ կեղծիքների մեջ գցի: Բայց դրան չնայաց մենք պիտի ամեն ձևով դրա դեմ պայքարենք, և նման ձև դրանից դուրս գանք: (Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. Ոնց գրած է այդպես էլ հասկացա): Իմ կարծիքով դա բոլոր ժամանակների պարտադրանքն է:
•       Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:
Ոնց որ ասում էր Ալբերտ Էինշտեյնը «ամենինչ հարաբերական է», այս դեպքում ես իր հետ համաձայն եմ: Որովհետև ամեն մի մարդ «ազատություն» բառը իր ձևով է հասկանում: Կան մարդիկ որոնց համար ազատությունը լավ հնարավորություն է կառուցել իր ապագան: Կան նույնիսկ մարդիկ որոնք ազատություն ստանալով սկսում են թալանել կամ մարդ սպանել: Ազատության կարգապահությունը նրանում է կայանում, որ մի անձի ազատությունը չխանգարի մյուն անձի կամ հասարակության ազատությանը: այլապես դա կդառնա սանձարձակություն:
•       Ընդունված է համարել, որ մահը մարդու թշնամին է, բայց արի ու տես, որ ըստ Սարոյանի «Մահը ոչ մեր կործանումն է, ոչ էլ` թշնամին: Ծննդյան կողքին մահը մեր լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը»: Հաստատիր կամ հերքիր Սարոյանի այս պնդումը:
Մահը եթե ծերությունից է առաջացել նա նշան է որ մարդը աշխարհում ամեն ինչ արեց, ինչ պիտի աներ: Բայց եթե մահը առաջացել է բուժելի կամ անբուժելի հիվանդությունից, կամ էլ դա սպանություն էր, մահը դառնում է ողպերգություն:
        Ամեն դեպքում մահը տհաճ է և անխուսափելի: Կարելի է համարել, որ մահ գոյություն չունի: Յուրաքանչյուր մարդու մեջ անմահացած են իր նախնիները և նա կանմահանա իր ապագա սերունդով:
•       Առցանց բառարանի օգնությամբ պարզիր «ողջամտություն» բառի բացատրությունը, հոմանիշները, հականիշները:
Բացատրությունը- լավ դտողություն, ճիշտ տրամաբանություն, դեպքի ճիշտ ընկալում
Հոմանիշները- խելամտություն, խոհեմություն, լրջություն, գիտակցություն.

Հականիշները- անողջամտություն, անխելքություն, բջջամիտություն.

Комментарии

Популярные сообщения