Մարդը եվ իր շրջակա միջավայրը

Իսկ ո՞րն է իմ շրջակա միջավայրը: Այն ինչը մեզ շրջապատում է՝ ծառերը, շենքերը, գետերը, մարդիկ եվ այլն: Եվ այս բոլորը իրար հետ կապված են
Շրջակա միջավայրը այն վայրն է, որտեղ սկզբնավորման օրվանից ի վեր մարդկությունը ապրում է, գործում, հետևաբար նաև անմիջականորեն ազդում այդ միջավայրի վրա:Անկախ մեր կամքից, մենք շրջակա միջավայրի վրա ազդում ենք և՛ դրական, և՛ բացասական կերպով։ Սակայն բացասական ազդեցությունը հնարավորին չափ նվազագույնի հասցնելու և դրականը շատացնելու համար պատասխանատու է այդ միջավայրում ապրող և դրանից օգտվող ցանկացած մարդ։ Իմ կարծիքով՝ վերջին 100 տարում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության շատացումը ոչ միայն գործարանային աշխատանքների, այլ նաև մարդկանց անհետևողական և անհոգատար վարմունքի հետևանք է։ Նախկին տարիների համեմատ շատացել են ավտոմեքենաները, գործարանները, հետևաբար նաև օդ արտանետվող վնասակար նյութերը։ Վնասվել է օզոնային շերտը։ Շրջակա միջավայրին վնաս են հասցնում հողից առավելագույն բերք ստանալու ցանկությունը, բնության բարիքներից առավելագույնը օգտվելու նպատակները, բաց հանքերը, բնական հարստությունների չարաշահումն ու ոչ ճիշտ օգտագործումը, գնալով շատսցող անտառահատումները և այլն։ Կարծում եմ` որքան էլ ցանկանում ենք օգուտ քաղել շրջակա միջավայրից, այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ մենք էլ դրա մի մասնիկն ենք, և շրջակա միջավայրի ցանկացած փոփոխություն, լինի դրական, թե բացասական, անմիջականորեն ազդում է մեզ և մեր սերունդների վրա։

Комментарии

Популярные сообщения