Վահան Տերյան

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...



Վահան Տերյանի բոլոր բանաստեղծությունների մեջ ինչպես նաև այս բանաստեղծության մեջ, կա սիրո շունչ: Նվիրված անհայտ մեկին... տխրության պահերին հիշեցնող մի անձնավորության

Այս բանաստեղծությունը ընթերցելիս ես կարծում եմ, Տերյանը եղել է միայնակ՝ ինչ- որ պահ, ինչ- որ վայրում և հիշել է սիրելիին:

Комментарии

Популярные сообщения