ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ «ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ»

Այս պատմությունն Ամանորյա զարդարված փողոցներով թափառող և լուցկիներ վաճառող փոքրիկ, որբ աղջնակի մասին է, ով Ամանորի նախօրեին սառչում է այնտեղ, ինչ-որ մի տեղ, դաժան աշխարհում, նախընտրելով չվերադառնալ տուն` դաժան հոր հանդեպ ունեցած վախից:Քանի որ,չէր վաճառել ոչ մի լուցկի այդ պատճառով որոշեց մնալ  տան ելուստի ետևում :

Նա սկսեց մրսել,փորձեց վառել իր ունեցած լուցկիները, որպեսզի տաքանա: Ամեն անգամ, երբ նա վառում է մեկ լուցկի, որպեսզի տաքանա, նրա աչքերի առջև հայտնվում են լուսավոր տեսիլքներ` համեղ ուտեստներով լի տոնական սեղան, գեղեցիկ խաղալիքներով զարդարված տոնածառ, հանգուցյալ տատիկը:Տեսավ այն տոնածառը,որը տեսել էր մոտակա խանութի ցուցափեղկից:Ու անընդմեջ տեսնում էր տատիկին,նա գալիս էր խորհուրդներ էր տալիս ու գնում:Այդ ամենը շատ կարճ տևեց:Առավոտյան աղջկան գտան տան ելուստի ետևում,սառել էր ու մահացել:
Շատ հավանեցի վերջաբանը որտեղ ասվում է.՝ <<Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկաննրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին գիշերը: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:
Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ էին նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…>>

Իմ կարծիքով ստեղծագործությունը մարդկային անտարբերության մասին է,որը այսօր էլ շատ է մեր հասարակության մեջ:Ի սկզբանե էր երեխան որբ ,ու հոր վարքը ընդհանրապես չհավանեցի:Ստեղծագործության ասելիքը այն էր ,որ պետք է ավելի ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց,որովհետև նրանց կորցնելուց հետո հնարավոր է ավելի վատ լինի:Պետք է հարազտներին շրջապատել ուշադրությամբ և չանտեսել:

Комментарии

Популярные сообщения