ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ԵՒ ՊԱՏԻժ

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները
  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:
Խրախուսանք
  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար

Комментарии

Популярные сообщения