Կանաչ օդուղիների նվիրյալները

Ավագ Գալուստի Պողոսյան

Հարուստ ու բազմաբեղուն է երախտաշատ ավիատոր Ավագ Պողոսյանի աշխատանքային կենսագրությունը:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, անսալով սրտի ձայնին նա ընտրեց ավիացիայի ոլորտը։
Ավարտելով Կիրովգրադի օդաչուաղեկապետային ուսումնարանը 20- ամյա եռանդուն, ուշիմ երիտասարդը ոտք դրեց Հայկական քաղաքացիակապ ավիացիա և 1971-1980 թթ. աշխատեց ավիակարգավար։ Դա չափազանց կարևոր ժամանակաշրջան էր նրա կյանքում. չէ՞ որ յոգրացնելով ավիակարգավարի բարդագույն և անչափ պատասխանատու աշխատանքի բոլոր նրբությունները՝ նա արդեն կարող էր արժանավորապես և վստահորեն վեր բարձրանալ ու հետագայում էլ գործիմացորեն ղեկավարել օդային երթևեկության բնագավառը։ 
Շարունակենք թերթել նրա աշխատանքային գործունեության էջերը։
1980-93թթ. Ա. Պողոսյանին վստահվեց « Զվարթնոց » միջազգային օդանավակայանի թռիչքների ղեկավարի պաշտոնը, իսկ մինչև 1997թ- նա զբաղեցնում էր « Զվարթնոց » -ի գլխավոր տնօրենի ՕԵԿ և ՌՏԱ գծով տեղակալի պաշտոնը՝ միաժամանակ կատարելով օդային երթևեկության կառավարման ծառայության ղեկավարի պարտականությունները։
1987- ին հեռակա ուսուցամբ ավարտեց Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան։

1997 թ. « Հայաէրոնավիգացիս » ՓԲԸ հիմնավորումից սկսած նա գլխավորել է Ընկերության ավիակարգավարական ծառայությունը. եղել Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, իսկ 2004թ. մինչև իր արգասավոր կյանքի վերջին տարին՝ 2011թ., օդայիպ երթևեկության սպասարկման ( ՕԵՍ ) գծով տնօրենն էր։

Комментарии

Популярные сообщения