Ավագ դպրոցի 7 հրաշալիքները


  1. Գրադարան
  Ինչի՞ եմ սիրում գրադարանը։ Դու կարող ես դասերից հետո, դասամիջոցներին լինել այնտեղ, որովհետև գրադարանը ամենահանգիստ տեղն է։ Կարդալ զանազան գրքեր և քեզ խանգարող ոչինչ չկա։

  1. Ազատ հագնվելը
 Ինձ դուր է գալիս այն, որ դու կարող ես հագնվել այնպես, ինչպես ցանկանում ես: Ինձ թվում է ազատ հագնվելը փոքր ինչ կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է նաև սովորողը ցույց տալիս իր եսը։

  1. Փոքր դահլիճը
Այսեղ տեղի են ունենում գրեթե բոլոր ամենահետաքրքիր հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Նաև մենք սիրում ենք հավաքվել դահլիճում ու նայել ֆիլմեր։

  1. Ուսուցիչները
Չգիտեմ ուրիշները ինչպես, բայց ես շատ եմ սիրում մեր ուսուցիչներին։ Նրանք մեզ հետ շա՜տ ընկերական են և ամեն հարցում օգնում են։


  1. Ճամփորդությունները
Տատ եմ սիրում ճամփորդել, հատկապես ընկերներով։ Դա հնարավորություն է տալիս ավելի շատ շփվել իրականում, ինտերնետից դու՜րս, վայելել ու ուրախ անցկացնել ժամանակը։


  1. Լեզուներ
Դպրոցն հնարավորություն է տալիս սովորել զանազան լեզուներ՝ ինչը երբեք չի խանգարում և հատկապես ապագա որոշումների կամ թեկուզ շփումների համար շատ լեզուներ իմանալը հիանալի է։


  1. Ընտրություններ

Նաև դու կարող ես ընտրել ավել դասեր՝  կողմնորոշվելու ապագա մասնագիտության համար։

Комментарии

Популярные сообщения