« Я, мои друзья и героин »

Բոլոր գրքերը ես կարդում եմ ռուսերեն կամ անգլերեն, քանի որ ինձ ավելի հեշտ է այդ լեզուներով։ 
Այս գիրքը հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ անմիջապես վերնագիրն կարդալիս՝ «Ես, իմ ընկերները և հերոինը»։ Հեղինակը 12 տարեկանից սկսած օգտագործել է թմրանյութեր։ Առաջին անգամ գնացել է « Sound » club- ը, որտեղ և փորձել է առաջին անգամ թմրանյութեր։ Իր լավագույն ընկերուհին մահացել է 14 տարեկան, իսկ լավագույն ընկերը 16։ Նա հանդիպում է մի տղայի, ոմ սկսում է սիրել և նրանք սկսում են հարաբերություններ ստեղծել։ Սակայն հերոինը նրանց ավելի ագրեսիվ էր դարձնում և բաժանում միմյանցից։ 

  Հանկարծ մի օր հերոսուհու մայրը տեսնելով լոգարանում ներարկիչները, արյան հետքերը հասկանում է ամեն ինչ։ Աղջկան տեղափոխելով հիվանդանոց՝ նա իր մորը պատմում է նաև, որ իր ընկերը նույնպես թմրանյութեր է օգտագործում։ Նրանք միասին որոշում են հետ կանգնել թմրանյութերից և չվնասել իրենց ապագան...

Комментарии

Популярные сообщения