Արձակուրդի ընթացքում հասցրել եմ կարդալ « 50 дней до моего самоубийства », « 50 дней после моего самоубийства », « Я, мои друзья и героин »: 
Նայել եմ « Блондинка в законе », « Наркоз »,  « Влюбленные », « Skate or die » ֆիլմերը:

« 50 дней до моего самоубийства »

Այս գիրքը առաջին անգամ կարդացել եմ, երբ եղել եմ 13 տարեկան ու մինչև հիմա շատ եմ սիրում, արդեն 5րդ անգամ եմ կարդում ու չեմ հոգնում։ Գիրքը՝ 16 տարեկան աղջկա մասին է, ով կյանքի շատ վատ պայմանների հիման վրա դրել է ժամկետ՝ 50 օր։ Այդ 50 օրվա ընթացքում նա պետք է կամ գտներ պատճառ ապրելու համար, կամ ինքնասպանություն գործեր։ Աղջկա անունը՝ Գլորիա։ Նրա հայրն ու մայրը շատ վատ էին վերաբերվում միմյանց։ Հենց դրա պատճառով էլ տուժում էր իրենց միակ երեխան։ Դպրոցում նա այդքան էլ լավ չէր սովորում, իսկ հետո նրա գնահատականները լրիվ իջնում են։ Ու այսպիսի ամեն մի պատճառ մեկ քայլ ևս մոտեցնում էր իրեն դեպի ինքնասպանությանը։ Հետագայում փախնելով տանից նա հանդիպում է Ռոք խմբի: Ծանոթանում է և մոտիկանում։ Կարծես թե թվում էր ամեն ինչ արդեն դեպի լավն էր գնում, սակայն նա կորցնում է իր մոտ ընկերուհուն...

Комментарии

Популярные сообщения