Օշականի հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այսօր մեր դպրոց հյուր էին եկել Օշականից սովորողներ։ Գրեթե ամբողջ օրը եղել ենք նրանց հետ։ Փոքր 24 հոգանոց խմբի հետ միասին շրջեցինք մայր դպրոցում։ Ծանոթացանք նրանց հետ և ծանոթացրինք ուսուցիչների,  սովորողների հետ։Նրանք շատ տպավորված էին։ Կողքից տեսնելով մեր ուսուցիչներինևս մեկ անգամ հիանում էի։ Սիրում եմ մեր դպրոցը։
  
Բոլորը ուշադիր լսում էին յուրաքանչյուր ուսուցչի։ Ես շատ հավանեցի մեր այսօրվա հյուրերին։ Նրանք ազատ էին և հասցրեցինք նաև մոտիկանալ միմյանց հետ։ Արդեն որոշում ենք երբ ենք նորից տեսնվելու։ 
  Մենք բոլորով գնացինք քոլեջ՝ որտեղ և սովորեցրինք մեր հյուրերին տարբեր երգեր ու պարեր։ Փոքր ընդմիջումից հետո մենք վերադառձանք մայր դպրոց։ Նստել էինք խոտերի վրա և տարբեր բաներ էինք պատրաստում կտորներից։ Եղանակը շատ լավն էր,  մենք խաղացինք և շարժվեցինք դեպի ագարակ։ Այնտեղ Օշականից եկած սովորողները տեսան ձիերի և իրոք շատ էին հավանել։ Բոլորով միասնական նկարներ արեցինք։ Վերջում նաև մեծամասնությունը հյուրերից ասացին,  որ կուզեին շատ սովորել մեր դպրոցում։ Նրանք տպավորված էին,  մենք կրկին անգամ հպարտ էինք։












Комментарии

Популярные сообщения