Տպավորություններ

Այսօր ես առաջին անգամ այցելել եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր։Առաջին տպավորությունները հենց սկզբից էլ եղել են դրական,քանի որ մեզ հետ էին կրթահամալիրի ամենաբարի ու ամենախելացի աշակերտները։Շրջեցինք դասարաններով,որտեղ ծանոթացանք, թե ինչպես են անցնում դասերը։Սովորեցինք երգ ու պար։Անկեղծ ասա ինձ շատ դուր եկավ կրթահամալիրը նախ և առաջ նրա համար,որ աշակերտները և ուսուցիչները շատ բարի,ընկերասեր և շատ ուշադիր էին մեր նկատմամբ,իսկ հետո պետք է նշեմ որ ամենից շատ դուր եկավ դասերի անցկացման պրոցեսը,աշխատելու ձևը և իհարկե ուսուցիչների ոգևորվածությունը՝ինչը որ բացակայում է այլ դպրոցներում։
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ ուսուցչական անձնակազմին մեզ հաճելի ընդունելություն ցուցաբերելու համար և իհարկե աշակերտներին մեզ շատ ընկերական ընդունելության համար։


Անահիտ Արմենակյան,Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2   հիմնական դպրոց։

Комментарии

Популярные сообщения