Զատիկի խոհանոց

Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:Այն ժամանակ ածիկը ու սամիրն այդ տոնի համար պարտադիր խորհուրդներ էին։
Ածիկը պատրաստվում էր ցորենի ծլեցրած կանաչի հյութով։ Իսկ 
Զատկի կերակուրներից ամենաընդունվածը չամչով փլավն է:

Զատկի չամչով փլավ
Հենց սովածանան,
Զատկի փլավը միտը կը բերեն:

Բրինձը եփում են աղաջրում: Կաթսայի տակ լավաշ են դնում, վրան` շերտ-շերտ բրինձ և յուղի մեջ տապակած չամիչ լցնում:


Ձուկ և գինի
Ձուկ կեր, գինիխմիր. վայ ձկան գլխին:
Ձուկ կեր, ջուր խմիր. վայ ուտողի գլխին:


Հիմնական պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է`կա՛մ խաշած, կա՛մ տապակած վիճակում ու  կարմիր գինին:


Թանապուր
Հոգուտ մեռնիմ թանապուր,
Դու էլ դառար կերակուր:

Թանապուրի ձավարը լվանում են, վրան ձու կոտրում, ավելացնում են ալյուր: Անընդհատ խառնում են, քիչ-քիչ ավելացնում են թանը: Պատրաստի ապուրին ավելացնում են սոխառած և տարբեր համեմունքներ` համեմ, դաղձ...
Զատկի սպասը սովորականից ավելի թանձր է պատրաստվում և անպայման` դաղձով:


Տապակած բանջար
Բանջարը (սիբեխ, սպանախ, փիփերթ, թելուկ, եղինջ) լվանալուց հետո եփում են աղաջրով: Քամում են և տապակելով յուղի մեջ` վրան ավելացնում հարած ձու:


Ի դեպ, այդ օրը նաև բանջարի հետ տուն էին բերում մանուշակներ, որոնք խաչաձև զարդարելով` դնում էին Զատկի սեղանի վրա:


Պինդ խաշած ձու` կանաչիով
Զատկի սեղանին հատուկ է կանաչիների առատությունը, սակայն ձվի հետ ճաշակելու ամենասիրված կանաչիները թարխունն ու դաղձն են:


Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրում են կեղևից, դեղնուցը անջատում են սպիտակուցից, իսկ հետո  դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցնում են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:


Ճլբուր
Սոխառած են անում, վրան ջուր լցնում, այնուհետև ձվերը հարելով լցնում են վրան և եփում: Ուտելիս ավելացնում են նաև սխտոր և դաղձ:

Տարածված ապուրներից են եղել նաև եղինջապուրը, կաթով կորկոտապուրը, փիփերթով ապուրը։

Տոնական այս ապուրների մեջ օգտագործել են նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն:

Ըստ Լուսիկ Ագուլեցու, Զատիկի  տոնական սեղանին անպայման պետք է լիներ նաև նվիկ կամ Սպիտակ բանջար, քանի որ, ըստ ավանդության

Ըստ Լուսիկ Ագուլեցու, Զատիկի  տոնական սեղանին անպայման եղել է նաև  նվիկ կամ Սպիտակ բանջար, քանի որ, ըստ ավանդության, Տիրամայրը խանձարարուրել է Քրիստոսին այդ բույսի տերևներով։ «Բացի այդ, այդ օրը հայ տանտիրուհիները հրամցնում են Կուտապ՝ խորոված կանաչով կամ տապակած սոխով լոբով խմոր, գաթա (խմորեղենի տեսակ՝ տարբեր լցոնով), կանաչու տարբեր տեսակներ, պարտադիր կարգով՝ ձուկ՝ այդ օրվա խորհրդանիշը, փլավ՝ չորացրած ծիրանով, սալորով և չամիչով»։


Աղբյուրը՝ https://movsisyannune.com/2013/03/23/զատիկի-խոհանոց/

Комментарии

Популярные сообщения