Մեկ շաբաթյա արձակուրդ

   Ուրբաթ։ Սկսվում են գարնանային արձակուրդները: Ոմանց համար երկար սպասված, ոմանց համար ուղղակի մեկ շաբաթ ևս ազատ օրեր։ Ես որոշել էի շատ շքեղ արձակուրդ անցկացնել, բայց քանի որ գործերս և պարտականություններս մեծ էին, որոշեցի թողնել ուրիշ օրերին։
   Երկուշաբթի- առաջին հանգստյան որ։ Օրն սկսվեց շատ հաճելի եղանակով։ Արևի շողերն լուսավորում էին սենյակս։ Տրամադրությունս ինքնին բարձր էր։ Հիասքանչ նախաճաշ ընտանիքով ու ամեն մեկս անցանք մեր գործերին։ Իբրև թե արձակուրդ էր, բայց պարապմունքի գալիս էի դպրոց։ Առջևում մրցումներս էին։ Երեկոյան ընթրիք: Թեյ ու քաղցրավենիք, կարծես իրարից անբաժան լինեն։ Գիշերը քիչ մը ցուրտ էր բայց հաճելի քամի...
   Երեքշաբթի։ Կարծես լրիվ ուրիշ եղանակ լիներ։ Նույն երեկվա արևը չկար, մռայլ, ամպամած... Տրամադրությունս միանգամից իջավ, քանի որ որոշել էինք մեր սքուադով հավաքվել։ Ոչ բոլորն էին ապրում քաղաքում ու այս եղանակին չէին կարող գալ։ Օրս անցավ սովորականից վատ: Ու հա, եղանակը փչացրեց բոլոր պլաններս։
   Չորեքշաբթի- սովորական պարապմունքների օր։ Եղանակը այդքան վատը չէր։ Օրս նվիրեցի գրքերին...
   Հինգշաբթի։ Որոշել էինք հավաքվեինք մերոնցով։դ 
Եղանակը նորից փչացրեց ամեն ինչ։ Բայց այս անգամ հաստատ պետք է գնայինք զբոսնելու։ Սպասելով դրսում 20 րոպե, վերջապես ավտոբուսն եկավ։ Եվս 20 րոպե և մենք քաղաքում էին։ Անձրևի մեղմ կաթիլները շոյում էին մազերս, երկար թարթիչներս...  Ոչ այդքան մեծ խմբով որոշել էինք բարձրանայինք ինչ- որ շենքի տանիքը։ Անձրևը ուժեղացել էր, իսկ տանիքում ահավոր ցուրտ էր: Իրար գրկելով փորձում էինք տաքանալ, ինչքան էլ ծիծաղելի թվար, բայց օգնում էր։ Վերևից այնքան գեղեցիկ էին երևում օպերան, շենքերը..։ Մաքուր օդը այնքան հաճելի էր։ Սիրում եմ անցկացնել օրս առանց սոց կայքերի, ինտերնետի..։ Լինել շրջապատված իրական ընկերներով ու ուղղակի վայելել ռեալ կյանքը։ Հինգշաբթին այս շաբաթվա ամենատպավորիչ օրն էր։ 
   Ուրբաթ։ Պարապմունք։ Ուզեցի օրս անցկացնեմ հանգիստ, գրքերով լի։ 
   Շաբաթ։ Ավարտեցի վերջապես բոլոր դասերս։

   Կիրակի։ Ամեն կիրակի գնում ենք երեկոյան տատիկիս տուն։ Խոսում ենք, ծիծաղում ու վայելում տատիկիս պատրաստած համեղ քաղցրավենիքները։ Միշտ փորձում ենք շուտ վերադառնալ տուն, որպեսզի պատրաստվենք երկուշաբթի օրվան, դասերին, բայց չի ստացվում։ Այսօր նույնպես եղավ ինչպես միշտ։ Արձակուրդն պատկերացնում էի ավելի հետաքրքիր կանցներ ու հենց եղանակի պատճառով ամեն ինչ չստացվեց։ Բայց միևնույն է այս եղանակը ավելի է, քան շոգը։

Комментарии

Популярные сообщения