Տպավորություններ

Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորություններով, որոնք ձեռք բերեցի այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Շատ հաճելի մթնոլորտ էր տիրում ամբողջ կրթահամալիրում, բոլորը շատ բարի, կամեցող մարդիկ էին։ Թե աշակերտները, թե ուսուցիչները որոնց հետ մենք հանդիպեցինք շատ լավ տպավորություն տողեցին իմ վրա։ Այդ դպրոց մտնելուց կարծում եմ ոչ ոք երբեք տխուր դուրս չի գա։ Այնքան հաճելի էր տեսնել թե ինչպես են ուսուցիչները շփվում իրենց աշակերտների հետ, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերում ամեն ինչին։ Երեխաները շատ անմիջական, բարի, շփվող են։ Ինձ շատ դուր եկավ նրանց վերաբերմունքը կրթահամալիրի նկատմամբ։ Հետաքրքիր էր շատ թե ինչ կերպ են անցկացնում իրենց դասերը, ինչպես են սկսում օրը։ Պարի ու երգի դասերը, որին որ մենք ներկա գտնվեցինք և մասնակցեցինք, հիանալի ընթացավ։ Մենք շատ բաներ սովորեցինք այդտեղ։ Շատ հետաքրքիր էր տեխնոլոգիայի աշխատանքները, որոնք մենք տեսանք և նաև մի քանի բան պատրաստեցինք մեր ձեռքով։ Նույնիսկ մեր խմբում երեխաներ գտնվեցին, ովքեր ցանկություն հայտնեցին տեղափոխվել այդ կրթահամալիր։ Ես շատ կարճ ժամանակ ունեցա ուսումնասիրելու այդ կրթահամալիրը, բայց մեծ հաճույք ստացա տեսնելով այդ ամենը։ Եթե հնարավորություն ունենամ նորից այդ կրթահամալիրում հայտնվելու, կփորձեմ ավելի շատ ինֆորմացիա ստանալ դրա մասին։ Էմմա Գաբրիելյան Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց

Комментарии

Популярные сообщения