Վահան Տերյան Արևածագ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…


  1. ես - իմ, ինձ, ինձնից (ինձանից), ինձնով (ինձանով), ինձնում (ինձանում), (հոգնակի)- մենք:
  2. կանգնել - Ոտքի ելնել, վեր կենալ, կանգուն դիրք ընդունել։
  3. վայրի - Բնական պայմաններում ապրող, չընտելացված, վայրենի։
  4. ժայռ - Գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված, բարձր ապառաժ:
  5. կատար - Որևէ բանի ամենաբարձր կետը՝ ծայրը, գագաթ:
  6. բարձր - Ցածից դեպի վեր մեծ տարածություն ունեցող: Բարձր լեռ՝ տուն: 
  7. հեռավոր - Հեռվում գտնվող՝ եղող: Հեռավոր առարկաներ:
  8. Մենավոր - Մենակ, միայնակ, մեկուսացած:
  9. Այնտեղ - Այն տեղը՝ տեղում:
  10. ցած - [ածական, մակբայ] Նույնն Է՝ Ցածր:
  11. դեռ - Մինչև այժմ: Նա դեռ չի եկել:
  12. նիրհել - Ննջել, կիսաքուն վիճակի մեջ լինել:
  13. դաշտ - Անտառազուրկ հարթ տարածություն՝ հարթավայր: 
  14. խավար - [գոյական] լույսի բացակայություն, բացարձակ մթություն:
  15. դաժան - Բիրտ, վայրագ, անգութ: 
  16. լուռ - [ածական, մակբայ]
  17. 1. Լռած, լռող, չխոսող, ձայն չհանող:
  18. սակայն - [շաղկապ]
  19. շուտով - Շուտ, մոտիկ ապագայում, կարճ ժամանակից հետո (առաջիկայում):
  20. հեռանիստ- Հեռվում նստած՝ ընկած՝ գտնվող՝ տարածվող, հեռավոր: Հեռանիստ լեռ:
  21. արև - արևի, [գոյական] Նույնն է Արեգակ (1): 
  22. հուր - հրի և (հնացած) հրո, [գոյական] Կրակ
  23. թափել - [ներգործական բայ 1. Որևէ բան վերևից դեպի ցած ածել: Ջուրը հողե հատակինթափեց:
  24. ոսկի - (քիմիական) Քիմիական տարր, դեղնագույն ազնիվ մետաղ, որ օգտագործվում Էթանկագին իրերի ու զարդերի համար և իբրև արժեքի չափանիշ:
  25. դաշտ - Անտառազուրկ հարթ տարածություն՝ հարթավայր: 
  26. հանգիստ - հանգստի և (հնացած) հանգստյան, [գոյական]
  27. երկիր - Արեգակի՝ ըստ հեռավորության երրորդ մոլորակը, որի վրա ապրում ենք մենք, մեր մոլորակը (գրվում է մեծատառով): Երկրագունդ
  28. անհուն - Հուն չունեցող:
  29. կարոտ - Որևէ բանի պահանջ՝ կարիք զգացող, մի բանից զուրկ: Լավ օրի կարոտ մնացին:
  30. կյանք - Նյութի՝ մատերիայի գոյության և զարգացման ձև, մատերիայի գոյության հատուկձև, որ առաջանում Է նրա զարգացման որոշակի աստիճանում:
  31. խոսք - Խոսելու ունակություն, մտքերը բառերով արտահայտելու կարողություն:
  32. երգել - Երգ ասել, երգային ստեղծագործությունը ձայնով ասել՝ վերարտադրել: 
  33. զարթնել - Արթնանալ, քնից սթափվել:
  34. աշխարհ - Մատերիայի բոլոր ձևերի ամբողջությունը որպես մի միասնություն:
  35. առաջ - Երեսի դիմացը գտնվող՝ տարածվող կողմը, առջևի կողմը:
  36. արձագանք - Ձայնի անդրադարձումը՝ հետադարձ կրկնությունը: 
  37. ողջույն - Հանդիպման ժամանակ միմյանց բարևելու արտահայտություն, բարև: 
  38. սիրառատ - Սիրով առատ, սիրով լի, բուռն սիրով լցված՝ համակված:
  39. լսել - Լսողությամբ ձայն ընկալել: Ինչ որ ձայն լսեցի:
  40. դարձյալ - Կրկին, վերստին, էլի, նորից:
  41. աղմուկ - Գոռում-գոչում, խառնաշփոթ ձայների ժխոր:
  42. շառաչ - շառաչի, [գոյական] Նույնն է՝ շառաչյուն.
  43. սիրել - Մեկի՝ մի բանի նկատմամբ խորին կապվածություն զգալ, նվիրվածությամբկապված լինել մեկին՝ մի բանի: Ծնողներին՝ հայրենիքը սիրել:
  44. հեքիաթային - Հեքիաթին հատուկ, հեքիաթի: Հեքիաթային կերպարներ: 
  45. առօրյա - Ամենօրյա, ամեն օր տեղի ունեցող՝ կատարվող:
  46. մութ - [ածական] Խավար, ոչ լույս:
  47. արշալույս - Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին:
  48. սիրտ - Արյան շրջանառության կենտրոնական գործարանը մարդու և կենդանիներիմարմնում: 
  49. հարություն - (կրոնական) Մեռածի կենդանանալը, վերակենդանացում:
  50. ուղի - Գետնի վրա երթևեկելու համար պատրաստված՝ բացված ճանապարհ:
  51. եղբայր - Միևնույն ծնողների տղաներից յուրաքանչյուրը մյուսի (մյուսների) նկատմամբ:
  52. բանտ - Դատարանի կողմից բանտարկության դատապարտված, ինչպես և դատականքննության տակ գտնվող անձանց պահելու տեղ, զնդան:


Комментарии

Популярные сообщения