Վահան Տերյան

Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնումօրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛միմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմհամրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ



Վերլուծություն
Փոքրուց շատ եմ հավանում այս բանաստեղծությունը։ Իմ կարծիքով Տերյանը այսբանաստեղծությունը գրել է իր սիրելիի մասին՝ նրան համեմատելով իրիկվա փայլի հետՏերյանը այս բանաստեղծությամբ գրում էր իրենց պատմությունը՝ ողջ կյանքի ճանապարհըՇատ եմ հավանում նաև այս տողը՝ « Իմ մտերի՛միմ անծանո՛թ... »։ Նուրբ և գեղեցիկբանաստեղծություն է ՝ ըստ ինձ։

Комментарии

Популярные сообщения