Հ. Թումանյանի «Ձևն ու հոգին»
Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբչեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում ենժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախմեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառածմոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրըցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանըփչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալներիմեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ուգերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։
Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։
Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդհասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրահետ չի կապված, այլ շենքի։
Մի խոսքով գլխավորը պատերն են։
Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչևանգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․
Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ ենխաղում.
Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․
Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրումհասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջամբողջությունը։
Առաջադրանք
1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպեսկարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:
Ես՝ ինչպես և բոլորը, ծանոթանալիս առաջինը մարդուն դատում ենք արտաքինից։Ուշադրությամբ ուսումնասիրում ենք նրա դիմագծերը.., որպեսզի նա տպավորվի մեզ մոտ։Սակայն կարևորը արտաքինը չէ, այլ ներքին հոգեվիճակը, բովանդակությունը: Մենքառաջինը ուշադրություն ենք դարձնում արտաքինին, սակայն կարծիք կազմում ենք տվյալմարդու կատարած գործերից, բնավորության գծերից, տարբեր մարդկանց հանդեպվերաբերմունքից։
Գիրք մենք ընտրում ենք նրա կազմով, բայց պետք է ընտրենք այն գիրքը, որը հետագայումինչ-որ բան կսովորեցնի մեզ։
Չեմ կարող հստակ ասել, որ ներկա ժամանակում կարևորը ձևն է...
Ինձ թվում է բոլորին էլ դուր են գալիս անկեղծ, կամեցող և բարի մարդիկ։
Комментарии
Отправить комментарий