Անտառներ
Անտառը բնության բաղադրիչ մասերից է: «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվելզանազան մակարդակներից: Գլոբալ առումով անտառը կենսոլորտի մաս է, լոկալ առումով՝տնկարկներ: Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր (Շիպովիանտառ, Շատիլովի անտառ, Սև անտառ), այնպես էլ առանձին էկոհամակարգ: Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոնհեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված: Արդեն 21-րդ դարի սկզբիդրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը: Ամբողջաշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները: Այնտարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-իցքիչ, ապա այդ տարածքներին անվանում են նոսրանտառներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարհայինպարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, Ռուսաստանումանտառների զբաղեցրած մակերևույթը կազմում է 8.5 միլիոն կմ² (851 միլիոն հեկտար), իսկ ՌԴանտառտնտեսության ցուցանիշներով այդ թիվը կազմում է՝ 1183,3 միլիոն հեկտար:
Անտառապաշտպանությունը վնասատուներից և բույսերի հիվանդություններիցանտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելման ևսանիտարական վիճակի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումներիհամալիր է։ Հիմնական խնդիրն է անտառների պաշտպանությունը վնասակարօրգանիզմների զանգվածային բազմացումներից, հիվանդություններից և բնական այլվնասակար ազդեցություններից։ Այդ նպատակով իրականացվում ենանտառախտաբանական ուսումնասիրություններ (վնասատուների ու հիվանդություններիզարգացման, տարածման օրինաչափությունների պարզաբանման), անտառիվնասատուների ու հիվանդությունների կանխարգելում և սանիտարական հատումներ։
Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման (անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատումների արդյունավետ օգտագործում՝պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողություննու ապահովելով անտառների բնապահպանական սոցիալական, տնտեսական ներուժիարդյունավետ օգտագործումը) կազմակերպմանն ուղղված համալիր միջոցառումներ է։
Անտառվերականգնումը նախկին անտառածածկ տարածքներում անտառիվերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվողմիջոցառումների համալիրն է։ Անտառավերականգնման խնդիրն է անտառայինէկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարներիվերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաևանտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկտարածքների ընդլայնման ապահովումը։
Ագրոանտառբարելավումը անտառտնտեսական միջոցառումների համալիր է, որոնքիրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով։ Հիմնված է անտառիհողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպանական հատկանիշների վրա։Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։
Անտառապատումը ոչ անտառածածկ անտառային հողերի և այլ նշանակության հողերիվրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային տնկարկների հիմնադրումնուաճեցումն է։ Անտառապատման նպատակն Է բացասական գործոնների ազդեցությունիցվնասված անտառային Էկոհամակարգերի քայքայման կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներումանտառային պաշարների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը։
Комментарии
Отправить комментарий