Կատարեք առաջադրանքները, վերլուծեք պատասխանները

Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան.

1) Փոքր Ասիայի հարավ-արևելքում

2) Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում

3) Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում

4) Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում

 

Որտե՞ղ է հրատարակվել ՀԳաթըրճյանի «Տիեզերական պատմություն»

աշխատությունը.

1) Մոսկվայում

2) Վենետիկում

3) Վիեննայում

4) Պետերբուրգում


Որքա՞ն է եղել հայ կամավորների թիվը 1915 թվերջին և 1916 թսկզբին.

1) 5000

2) 10000

3) 12000

4) 6000


Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը

գլխավորում էր`

1) ՆՆարիմանովը

2) ՔԿարաբեքիրը

3) ՅՔեմալը

4) ՄՔեմալը


Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.

«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի,

Խաչենի և Փառիսոսի սահմաններում՝ ավելի քան իր եղբայրըև չկար մեկը,

որ սարսափ պատճառեր Հայաստանին»:

1) Աբաս

2) Աշոտ II

3) Սմբատ II

4) Աշոտ III


Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող

արտահայտությունը.

«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»:

1) Արտաշես I-ի

2) Երվանդ III-ի

3) Արտաշես II-ի

4) Տիգրան II-ի


Արևմտահայերի երկրորդ համագումարում ընտրված մարմինըոր դիմեց

«Արարատյան Հանրապետության» կառավարությանըկոչվում էր՝

1) Արևմտահայ ժամանակավոր կառավարություն

2) Արևմտահայ գործադիր մարմին

3) Արևմտահայ ազգային բյուրո

4) Արևմտահայ ազգային պատվիրակություն


Հողատիրության ինչպիսի՞ ձև էր պարգևականքը.

1) եկեղեցապատկան-վանքապատկան հողատիրություն

2) ժառանգական մասնավոր հողատիրություն

3) պայմանական հողատիրություն

4) առուվաճառքի ենթակա մասնավոր հողատիրություն


Ի՞նչ նշանակություն ունեցավ Մեծ հայրենադարձությունը Խորհրդային

Հայաստանի համար.

1) Խորհրդային Հայաստանում աճեց գործազրկությունը:

2) Վատթարացավ Խորհրդային Հայաստանի տնտեսական կացությունը:

3) Սփյուռքահայերն իրենց կապիտալ ներդրումներով շենացրին Խորհրդային

Հայաստանը:

4) Բարելավվեց ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակը:

 

Կասրե-Շիրինում կնքված պայմանագրի հետևանքով՝

1) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Սեֆյան Պարսկաստանի

տիրապետության տակ:

2) Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի և

Օսմանյան կայսրության միջև:

3) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Օսմանյան կայսրության

տիրապետության տակ:

4) Հայաստանը կրկին վերաբաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան

Պարսկաստանի միջև:


Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված իրադարձություններից ո՞րն էտեղի ունեցել հինգերորդը.

աԽորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի ընտրվելը կաթողիկոս

բՍտալինի «Մեծ բեկման տարին» հոդվածի հրապարակումը

գՀայաստանում գյուղացիության ճնշող մեծամասնության անդամագրվելըկոլտնտեսություններին

դ. «Նոր եկեղեցի» կազմակերպության պառակտիչ գործունեության դատապարտումը Հայոցեկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կողմից

եԴաշնակցության երիտասարդական միության «ինքնավերացման» համագումարը

զՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումը ՍԷջմիածնի վանքը փակելուկաթողիկոսությունը վերացնելումասին

____________________________________

եԴաշնակցության երիտասարդական միության «ինքնավերացման» համագումարը (1923թ.)

դ. «Նոր եկեղեցի» կազմակերպության պառակտիչ գործունեության դատապարտումը Հայոցեկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կողմից (1923թ.)

բՍտալինի «Մեծ բեկման տարին» հոդվածի հրապարակումը (1941թ.)

աԽորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի ընտրվելը կաթողիկոս (1932թ.)

գՀայաստանում գյուղացիության ճնշող մեծամասնության անդամագրվելըկոլտնտեսություններին (1937թ.)

զՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումը ՍԷջմիածնի վանքը փակելուկաթողիկոսությունը վերացնելումասին (1926թ.)

____________________________________



Արգիշտի I-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական

հաջորդականությամբ.

աարշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք

բարշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա

գՍևանա լճի ավազանի իշխանությունների միացումը Վանի թագավորությանը

դհաղթարշավը դեպի Ալիշտու

Ա)Գ)Դ)Բ)

783 մ.թ.ա.) 782 մ.թ.ա.) 782 մ.թ.ա.) 781 մ.թ.ա.) 



Գործիչների անունները hամապատասխանեցնել պատմական իրադարձություններին.

  1. Գևորգ Գառնեցի
  2. Զաքարիա Ձագեցի
  3. Կատրամիդե թագուհի
  4. Անանիա Մոկացի
  5. Խոսրովանույշ թագուհի


աՍանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը

բԱնիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը

գՇիրակավանի ժողովի հրավիրումը

դԱնիի զվարթնոցատիպ եկեղեցու կառուցումը

եԲագարան բերդաքաղաքում Աշոտ

Բագրատունուն հայոց թագավոր օծելը

զԿաթողիկոսական աթոռի հաստատումը

Արգինայում


աՍանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը – 5. Խոսրովանույշ թագուհի

բԱնիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը – 3. Կատրամիդե թագուհի

գՇիրակավանի ժողովի հրավիրումը – 2. Զաքարիա Ձագեցի

դԱնիի զվարթնոցատիպ եկեղեցու կառուցումը

եԲագարան բերդաքաղաքում Աշոտ Բագրատունուն հայոց թագավոր օծելը – 1. ԳևորգԳառնեցի

զԿաթողիկոսական աթոռի հաստատումը Արգինայում – 4. Անանիա Մոկացի

Комментарии

Популярные сообщения