Պատմության թեստ

 Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Արշամաշատ քաղաքի կառուցումը
բ. Սելևկյան պետության առաջացումը
գ. Հայկազունների Երվանդական ճյուղի իշխանության վերացումը Մեծ Հայքում
դ. Հելլենիզմի դարաշրջանի սկիզբն Առաջավոր Ասիայում
ե. Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ սելևկյան զորքերի արշավանքը Հայաստանի դեմ:
զ. Սամոսատ մայրաքաղաքի կառուցումը

1) դ, բ, զ, ա, ե, գ
2) բ, զ, ա, դ, ե, գ
3) դ, բ, ա, զ, գ, ե
4) բ, դ, զ, ա, գ, ե

XIX դարի ռուս-պարսկական երկրորդ պատերազմի իրադարձությունները

դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Թավրիզի գրավումը
բ. Շուշիի պաշարման սկիզբը
գ. Երևանի բերդի գրավումը
դ. Շամքորի ճակատամարտը

1) բ, դ, ա, գ
2) դ, գ, ա, բ
3) բ, դ, գ, ա
4) գ, ա, դ, բ

Համապատասխանեցնել հեղինակների և նրանց ստեղծագործությունների
անունները.

1. Ստեփանոս Շահումյան ա. «Տիեզերական պատմություն»
2. Ստեփանոս Պալասանյան բ. «Համառօտ պատմութիւն Աղուանից»
3. Աբրահամ Երևանցի գ. «Պատմութիւն Դավիթ բեկին»
4. Հովսեփ Գաթըրճյան դ. «Պատմութիւն Հայոց»
ե. «Պատմութիւն պատերազմաց»

1) 1–բ, 2–ա, 3–գ, 4–ե
2) 1–գ, 2–դ, 3–ե, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ե, 4–ա
4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ե



Комментарии

Популярные сообщения